Միկոլայ Ստատկևիչ

բելառուս քաղաքական գործիչ

Միկոլայ Վիկտորովիչ Ստատկևիչ (բելառուս․՝ Мікалай Вiктаравiч Статкевіч; օգոստոսի 12, 1956(1956-08-12), Liadna, Račkavicki Sieĺsaviet, Սլուցկի շրջան, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), Բելառուսի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ։ Կուսակցությունը գրանցված չէ Բելառուսի արդարադատության նախարարության պետական գրանցման ռեգիստրում։ Նախկինում եղել է նախագահի թեկնածու։ Բելառուս զինվորականների միության հիմնադիրներից մեկն է։ Ունի պահեստազորի փոխգնդապետի կոչում։

Միկոլայ Ստատկևիչ
 
Կուսակցություն՝ Belarusian Social Democratic Assembly?, ԽՄԿԿ և Belarusian Social Democratic Party (People's Assembly)?
Կրթություն՝ Բելառուսի ռազմական ակադեմիա և Minsk Higher Air Defense Anti-aircraft Missile Academy?
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 12, 1956(1956-08-12) (67 տարեկան)
Ծննդավայր Liadna, Račkavicki Sieĺsaviet, Սլուցկի շրջան, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Բելառուս
Ամուսին Maryna Adamovich?
 
Կայք՝ statkevich.org
 
Պարգևներ

2015 թվականի օգոստոսի 22-ին՝ նախագահական ընտրություններից 50 օր առաջ ազատ է արձակվել, համաձայն նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ստորագրած համաներման։ Նրա հետ միասին ազատ են արձակվել ևս հինգ քաղբանտարկյալներ՝ Նիկոլայ Դեդոկ, Յուրի Ռուբցով, Արտյոմ Պրոկոպենկո, Իգոր Օլինևիչ, Եվգենի Վասկովիչ։ Ընդգծված ռուսաֆոբ է։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1956 թվականի օգոստոսի 12-ին Սլուցկ քաղաքում։ 1973 թվականին ընդունվել է Մինսկի բարձրագույն ինժեներական զենիթահրթիռային ուսումնարան։ 1978 թվականին ավարտել է ուսումնարանը՝ «ռադիոէլեկտրոնիկայի ռազմական ինժեներ» մասնագիտացմամբ։ 4 տարի ժամկետով ծառայության է ուղարկվել Մուրմանսկի մարզ։ 1982 թվականին վերադարձել է Մինսկ։ 1991 թվականին Լիտվայում տեղի ունեցած հունվարյան դեպքերի պատճառով դուրս է եկել ԽՄԿԿ-ից։ 1993 թվականին Ստատկովիչը դեմ է արտահայտվել ՀԱՊԿ ստեղծմանը, որի համաձայն Բելառուսի զինված ուժերը պետք է կռվեին նաև երկրի սահմաններից դուրս։

Անդամակցել է Բելառուսի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը՝ դառնալով կուսակցության պարագլուխ։ 2003 թվականին դարձել է «Ազատ Եվրոպա» եվրոպական կոալիցիայի առաջնորդ։ 2011 թվականի մայիսի 26-ին «զանգվածային անկարգությունների հրահրման համար» ձերբակալվել է 6 տարի ազատազրկման[2]։ 2015 թվականի օգոստոսի 22-ին ազատ է արձակվել Լուկաշենկոյի ստորագրած համաներման հիման վրա[3]։ Եղել է 2015 թվականին տեղի ունեցած ցույցերի կազմակերպիչներից մեկը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «На их стороне правда». Премию Сахарова за 2020 год получила белорусская оппозицияfontanka.ru, 2020.
  2. «Беларусь призывают освободить узников совести, задержанных в связи с протестами после выборов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  3. Лукашенко «из гуманизма» помиловал бывшего кандидата в президенты Статкевича: Белоруссия: Бывший СССР: Lenta.ru
  4. В Минске прошли массовые акции против Лукашенко // Корреспондент.net.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկոլայ Ստատկևիչ» հոդվածին։