Միկի վան դե Վեն (հոլ.՝ Micky van de Ven, ապրիլի 19, 2001(2001-04-19), Վորմեր, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, անգլիական «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբի պաշտպան։

Միկի վան դե Վեն
հոլ.՝ Micky van de Ven
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 19, 2001(2001-04-19) (23 տարեկան)
Ծննդավայր Վորմեր, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Հասակ 193 սանտիմետր
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Վան դե Վենը «Վոլենդամ» ակումբի սան է։ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին «ՊՍՎ Էյնդհովենի» պահեստայինների դեմ խաղում նորամուտն է նշել Նիդերլանդների ֆուտբոլի առաջին դիվիզիոնում[1]։ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Դեն Բոշի դեմ խաղում Միկին խփել է առաջին գոլը «Վոլենդամի» կազմում[2]։ 2020/21 մրցաշրջանի ավարտը ֆուտբոլիստն անցկացրել է ավագի թևկապով։ 2021 թվականի ամռանը Վան դե Վենը տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ»։ Նոյեմբերի 6-ին «Աուգսբուրգի» դեմ խաղում նորամուտն է նշել գերմանական Բունդեսլիգայում[3]։ 2022 թվականի նոյեմբերի 8-ին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում խփել է առաջին և միակ գոլը «Վոլսֆբուրգի» կազմում[4]։

2023 թվականի օգոստոսի 8-ին վեցամյա պայմանագիր է կնքել անգլիական «Տոտենհեմ Հոտսպուրի» հետ[5]։ Գործարքի գումարը կազմել է մոտ 50 մլն եվրո[6]։ Օգոստոսի 13-ին «Բրենտֆորդի» դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի Պրեմիեր լիգայում[7]։ Հոկտեմբերի 7-ին «Լուտոն Թաունի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Տոտտենհեմ Հոտսպուրի» կազմում[8]։

Կարերիա հավաքականում

խմբագրել

2022 թվականի հոկտեմբերին ընդգրկվել է Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականի 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022 նախնական հայտացուցակում[9]։ 2023 թվականին Նիդերլանդների երիտասարդական հավաքականի կազմում Միկին մասնակցել է Ռումինիայում և Վրաստանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարի շրջանակներում մասնակցել է Բելգիայի[10], Պորտուգալիայի[11] և Վրաստանի հավաքականների դեմ խաղերին[12]։

2023 թվականի օգոստոսին Ռոնալդ Կումանից հրավեր է ստացել է Նիդերլանդների գլխավոր հավաքական Եվրո 2024-ի ընտրական խաղերի մասնակցելու համար[13]։ Հոկտեմբերի 13-ին ֆուտբոլիստը նորամուտն է նշել ազգային հավաքականի կազմում՝ Ֆրանսիայի հետ խաղի 80-րդ րոպեին փոխարինելով Նաթան Ակեին[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Йонг ПСВ VS. Волендам 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
  2. «Волендам VS. Ден Босх 6:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ դեկտեմբերի 11.
  3. «Вольфсбург VS. Аугсбург 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
  4. «Micky van de Ven: who is Wolfsburg's lightning-fast Dutch defender?» (անգլերեն). bundesliga.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. «Van de Ven arrives from VfL Wolfsburg» (անգլերեն). tottenhamhotspur.com. 2023 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. «Tottenham complete Micky van de Ven transfer from Wolfsburg and sign Rosario striker Alejo Veliz» (անգլերեն). theathletic.com. 2023 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. «Spurs kick off post-Harry Kane era with 2-2 draw at Brentford» (անգլերեն). thenationalnews.com. 2023 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  8. «Luton Town 0-1 Tottenham Hotspur: Ten-man Spurs win to go top of Premier League» (անգլերեն). bbc.com. 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. «Provisional Squad: This is the longlist of 39 players where our final World Cup 2022 squad will be selected from» (անգլերեն). OnsOrange on Twitter. 2022 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  10. «Бельгия (до 21) VS. Нидерланды (до 21) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հունիսի 21.
  11. «Португалия (до 21) VS. Нидерланды (до 21) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հունիսի 24.
  12. «Нидерланды (до 21) VS. Грузия (до 21) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հունիսի 27.
  13. «Drie debutanten in definitieve selectie Oranje» (հոլանդերեն). onsoranje.nl. 2023 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  14. «Netherlands - France, Oct 13, 2023 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). transfermarkt.com. 2023 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկի վան դե Վեն» հոդվածին։