Միկի Արիսոն (անգլ.՝ Micky Arison, հունիսի 29, 1949(1949-06-29), Թել Ավիվ, Իսրայել), իսրայելական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր, աշխարհի խոշորագույն կրուիզ օպերատորի՝ «Carnival Corporation»-ի գլխավոր գործադիր տնօրեն, ինչպես նաև Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Մայամի Հիթ» թիմի սեփականատեր։

Միկի Արիսոն
անգլ.՝ Micky Arison
Դիմանկար
Ծնվել էհունիսի 29, 1949(1949-06-29) (74 տարեկան)
ԾննդավայրԹել Ավիվ, Իսրայել
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄայամիի համալսարան և University of Miami School of Business Administration?
Մասնագիտություննավատեր և ձեռնարկատեր
Ծնողներհայր՝ Ted Arison?
 Micky Arison Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միկի Արիսոնը Թեդ Արիսոնի որդին է, որը Մեշուլամ Ռիքլիսի հետ համատեղ հիմնադրել է «Carnival Corporation» ընկերությունը։ Նրա քույրը Շարի Արիսոնն է։ Բնակվում է Ֆլորիդայում՝ Բելլ Հարբոր քաղաքում[1]։ Ունի երկու 200 ֆուտ կշռող զբոսանավ, որոնց վրա էլ ապրում է։ Սովորել է Մայամիի համալսարանում, սակայն ուսումը չի ավարտել։

2011 թվականին «Ֆորբս» ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 5,9 մլրդ դոլար՝ 169-րդ տեղը դնելով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։

1995 թվականին Արիսոնը դարձել է «Մայամի Հիթ» բասկետբոլային թիմի սեփականատերը։ Նրա գնման պահից ակումբը երեք անգամ՝ 2006, 2012 և 2013 թվականներին, դարձել է «NBA»-ի չեմպիոն[2]։

Միկին ամուսնացած է Մեդելին Արիսոնի հետ[3], ունեն երկու երեխա[4]։ Նրանցից մեկը՝ Նիկը, զբաղեցնում է «Մայամիի Հիթի» գլխավոր տնօրենի պաշտոնը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.forbes.com/lists/2009/54/rich-list-09_Micky-Arison_OAU8.html Արխիվացված 2013-01-23 archive.today Forbes — #56 Micky Arison — The Forbes 400 Richest Americans 2009
  2. «Directory: Micky Arison». NBA.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 4/26/2013-ին.
  3. Micky and Madeleine Arison Family Foundation. «Micky and Madeleine Arison Family Foundation | Find Grantmakers & Nonprofit Funders | Foundation Directory Online». Fconline.foundationcenter.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  4. «Micky Arison». Forbes. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  5. «Nick Arison takes over as CEO of Miami Heat - USATODAY.com». Usatoday30.usatoday.com. 2011 թ․ հուլիսի 22. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկի Արիսոն» հոդվածին։