Միխայլո Լոմոնոսով (ֆիլմ, 1955)

Միխայլո Լոմոնոսով» (ռուս.՝ «Михайло Ломоносов»), 1955 թվականի գեղարվեստական ֆիլմա ռուս մեծ գիտնական Միխայիլ Լոմոնոսովի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Իվանովը[1][2][3][4]։

Միխայլո Լոմոնոսով
ռուս.՝ Михайло Ломоносов
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկենսագրական ֆիլմ
Թվական1955
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Իվանով
Սցենարի հեղինակԼեոնիդ Ռախմանով
ԴերակատարներԲորիս Լիվանով, Կոնստանտին Ադաշևսկի, Anatoly Alekseyev?, Թամարա Ալյոշինա, Վլադիմիր Բելոկուրով, Vladimir Kalmykov?, Ալեքսեյ Կոնսովսկի, Յանիս Օսիս, Սերգեյ Պլոտնիկով, Վլադիմիր Սոշալսկի, Յուրի Տոլուբեև, Անտս Էսկոլա և Ալեքսեյ Բատալով
ՕպերատորՄոիսեյ Մագիդ
ԵրաժշտությունՎենեդիկտ Պուշկով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն104 րոպե

Սյուժե խմբագրել

1741 թվական։ 30-ամյա Միխայլո Լոմոնոսովը վերադառնում է հայրենիք Գերմանիայում մի քանի տարի սովորելուց հետո։ Սկսվում է բազմամյա պայքար ռուսական գիտության զարգացման, Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում գիտական կենտրոնների ստեղծման և, առաջին հերթին, Մոսկվայի համալսարանի բացման համար։

Դերերում խմբագրել

  • Բորիս Լիվանով – Միխայիլ Լոմոնոսով
  • Աստա Վիխանդի – Ելիզավետա, Լոմոնոսովի կինը
  • Կոնստանտին Ադաշևսկի – Լեոնարդ Էյլեր
  • Անատոլի Ալեքսեև – Պրոկոպ Անդրեևիչի աշխատող
  • Թամարա Ալեշինա – կայսրուհի Ելիզավետա Պետրովնա
  • Վլադիմիր Բելոկուրով – Պրոկոպ Անդրեևիչ, սելեկցիոներ
  • Վլադիմիր Կալմիկով – կոմս Ալեքսեյ Ռազումովսկի
  • Ալեքսեյ Կոնսովսկի – Գրիգորի Նիկոլաևիչ Տեպլով
  • Յանիս ՕսիսԳերհարդ Ֆրիդրիխ Միլլեր
  • Սերգեյ Պլոտնիկով – արքեպիսկոպոս
  • Ալֆրեդ Ռեբանե – Իվան Դանիլովիչ Շումախեր
  • Վլադիմիր Սոշալսկի – կոմս Իվան Իվանովիչ Շուվալով
  • Յուրի Տոլուբեևսենատոր Պյոտր Իվանովիչ Շուվալով
  • Գերման Խովանով – Ստեպան Պետրովիչ Կրաշենիննիկով
  • Անտս ԷսկոլաԳեորգ Վիլհելմ Ռիխման
  • Ալեքսեյ Բատալովկարմրահեր մարդ
  • Մարինա Կուզնեցովա – Ստեպանիդա Իվանովնա

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Լեոնիդ Ռախմանով
  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Իվանով
  • Օպերատորներ՝ Մոիսեյ Մագիդ, Լև Սոկոլսկի
  • Նկարիչ՝ Նիկոլայ Սուվորով
  • Կոստյումի նկարիչ՝ Լ. Շիլդկնեխտ
  • Կոմպոզիտոր՝ Վենեդիկտ Պուշկով
  • Երգի տեքստի հեղինակ՝ Ալեքսանդր Պրոկոֆև
  • Հնչյունային օպերատոր՝ Եվգենի Նեստերով

Քննադատություն խմբագրել

Ռեժիսոր Ալեքսանդր Իվանովի մասին կենսագրական հոդվածում կինոգետ Պյոտր Բագրովը գրել է, որ «Միխայլո Լոմոնոսով» ֆիլմը նկարահանվել է «Ստալինյան կենսագրական ժապավենների բոլոր կանոններով», բայց նկարահանումները ձգձգվել են, և ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1955 թվականին, արդեն այդ պահին բարոյապես հնացել էր[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. По следам «Оскара»: 10 известных фильмов, в которых засветилось Поморье и наши земляки
  2. Михайло Ломоносов на телеэкране
  3. Кинематограф Поморья. Какими картинами знаменит архангельский Север?
  4. Истории «Муравейника»: Новгород за кадром чёрно-белой классики
  5. Пётр Багров. (2002). «Свой масштаб высоты. Александр Иванов: режиссёр и мемуарист». Киноведческие записки №60. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել