Միխայիլ Գևորգի Քարամյան (հունվարի 18, 1912(1912-01-18), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հուլիսի 8, 1992(1992-07-08), Երևան, Հայաստան), հայ խորհրդային անասնաբույծ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1965), ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1980)։

Միխայիլ Քարամյան
Ծնվել էհունվարի 18, 1912(1912-01-18)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 8, 1992(1992-07-08) (80 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունանասնաբույծ
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Գործունեության ոլորտոչխարաբուծություն
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1935)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1963)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի գործողություններին։ 1935 թ. ավարտել է Անդրֆեդերացիայի անվան անասնաբուծական անասնաբուժական ինստիտուտը։ 1946 թվականից աշխատել է նույն ինստիտուտում, 1952 թվականից՝ մանր անասնաբուծության ամբիոնի վարիչ, 1969-1974 թվականներին՝ գիտության գծով պրոռեկտոր։ Քարամյանի ղեկավարությամբ ու մասնակցությամբ մշակվել են հանրապետության խառնացեղ ոչխարաբուծության զարգացման գիտականորեն՝ հիմնավորված ուղիները, ստեղծվել ոչխարների բարձր մթերատու տիպեր՝ զանգեզուրյան, Լոռի-Փամբակի, հայկական կորիդել, բացահայտվել դրանց մսային, բրդային և ոչխարների մթերատվության ձևավորման օրինաչափությունները օնտոգենեզի ընթացքում։ Համահեղինակ է «Ոչխարաբուծություն» (1966) ուսումնական ձեռնարկի։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Պարգևներ խմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան։

Երկեր խմբագրել

  • «Ոչխարաբուծություն»։ Ուսումնական ձեռնարկ, (1966, համահեղինակ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։