Միխայիլ Տոլստիխ
Միխայիլ Տոլստիխ (մականուն «Գիվի»; հուլիսի 19, 1980, Իլովայսկ, Khartsyzk City council, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 8, 2017[1], Մակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինա[2]), Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ռազմական գործիչ, դաշտային հրամանատար։ 2015 թվականին Տոլստիխին շնորհվել է Դոնեցկի ազգային հերոսի կոչում։ 2016 թվականի սեպտեմբերին Տոլստիխը ստացել է գնդապետի զինվորական կոչում[6]։ Առավել մեծ ճանաչում է ստացել Իլովայսկի ճակատամարտից հետո[7]։ 2014- 2017 թվականներին եղել է «Սոմալի» գումարտակի հրամանատար։
Միխայիլ Տոլստիխ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1980 |
Ծննդավայր | Իլովայսկ, Khartsyzk City council, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 8, 2017[1] (36 տարեկան) |
Մահվան վայր | Մակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինա[2] |
Գերեզման | Donetskoe More Cemetery |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Mikhail Tolstykh Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել«Գիվի» մականունը վերցրել է Ուկրաինայի ԶՈՒ-ում ծառայելու տարիներին՝ ի պատիվ պապի, ով մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին[8]։ Իր խոսքերով, նախապապը ունեցել է վրացական ծագում[9]։ 1998- 2000 թվականներին ծառայել է Ուկրաինայի զինված ուժերում՝ «Դեսնա ուսումնական կենտրոնում»։ Եղել է տանկի հրամանատար։ Ծառայությունը ավարտելուց հետո աշխատել է որպես արդյունաբերական ալպինիստ։ Եղել է դիզել տեղափոխող մեքենայի վարորդ[10]։
2014 թվականի մայիսին մասնակցել է Սլովյանսկի գործողություններին, իսկ արդեն ամռանը մասնակցել է Իլովայսկի կռիվներին։ 2014 թվականի սեպտեմբերին մասնակցել է Դոնեցկի օդանավակայանի գործողություններին[11]։
2014 թվականի հոկտեմբերի 19-ին դիմել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիին՝ վիրավորներին տեղափոխելու համար մեքենա տրամադրելու համար[12][13]։ Հոկտեմբերի 28-ին Ժիրինովսկին զորաջոկատին է ուղարկել «ՎԱԶ-2121» մակնիշի երկու ավտոմեքենա[14]։
2015 թվականի փետրվարի 16-ին ընդգրկվել է ԵՄ սանկցիաների ցուցակ[15]։
2015 թվականի մարտի 19-ին և 2016 թվականի ապրիլի 6-ին «Գիվիի» վրա իրականացվել է հարձակումներ։ Միխայիլը չի տուժել, վնասվել է մեքենան[16][17][18]։
2016 թվականի հունիսի 23-ին Ուկրաինայի դատախազությունը հայտարարեց, որ Տոլստիխին մեղադրանք է առաջադրվել մի քանի հանցագործությունների համար[19]։
2017 թվականի փետրվարի սկզբին՝ Ավդեևկայի մոտ տեղի ունեցած կռիվների ժամանակ Տոլստիխը ստացել է ոտքի բեկորային վնասվածք[18]։
Մահ
խմբագրելՍպանվել է 2017 թվականի փետրվարի 8-ին ժամը 06:12-ին Մակեևկայի զորամասի մոտ։ Մահվան պատճառը՝ զորամասի շտաբի վրա արձակված հրետանու արկը։ Այդ պահին Տոլստիխը եղել է կաբինետում[20][21][22]։ Տվյալներից մեկի համաձայն էլ, զոհվել է շենքում առկա ռումբի պայթյունից[23][24]։
Գիվիի մահվան կապակցությամբ Դոնեցկում հայտարարվել է եռօրյա սուգ[25]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://pantheon.world/profile/person/Mikhail_Tolstykh
- ↑ 2,0 2,1 2,2 Убийство Гиви: как погиб один из лидеров ДНР (ռուս.) — РБК, 2017.
- ↑ https://gimn-intellect.do.am/site_image/stena_pamyati/Zvyozdy-Geroev-1.pdf
- ↑ https://rvl-dnr.ru/zawitn_dnr/704-mihail-sergeevich-tolstyh.html
- ↑ https://geroi.dobro-support.ru/hero/53
- ↑ «Гиви: бронетехника «Сомали» вошла в аэропорт (интервью + фото)». 2014. Վերցված է 2015-ին.
- ↑ «История Иловайска. Шрамы от оскорблений России». 2014. Վերցված է 2015-ին.
- ↑ «Ополченец Гиви рассказывает о себе».
- ↑ ««Гиви» отвечает на вопросы грузинской журналистки. // Новороссия новости».
- ↑ «Грэм Филлипс провёл боевой день с знаменитым ополченцем «Гиви»». 2015. Վերցված է 2015-ին.
- ↑ «Биография ополченца Гиви». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Обращение Гиви к Жириновскому с просьбой о помощи». 19-10-2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 19-10-2014-ին.
- ↑ «Жириновский отправил Гиви и Мотороле $300 тысяч и «машины из комиссионки» (ВИДЕО)». 2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2014-ին.
- ↑ «Council Decision (CFSP) 2015/241 of 9 February 2015 amending Decision 2014/145/CFSP concerning restrictive measures in respect of actions undermining or threatening the territorial integrity, sovereignty and independence of Ukraine»
- ↑ «Совершено покушение на Гиви, командиру батальона «Сомали» пришлось отстреливаться». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ http://www.kp.ru/daily/26641.4/3659505/
- ↑ 18,0 18,1 http://ren.tv/novosti/2017-02-08/put-opolchenca-givi-ubitogo-v-dnr-byus-za-donbass-i-uveren-pobeda-budet-na-nashey
- ↑ «Военная прокуратура объявила о подозрении главарю группировки «Сомали» Гиви». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ http://dan-news.info/defence/komandir-podrazdeleniya-somali-mixail-tolstyx-ubit-v-donecke-komandovanie-dnr.html
- ↑ «В ДНР погиб командир батальона ополченцев «Сомали» Гиви». РБК. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «В Донецке убит командир ополчения Гиви».
- ↑ Гиви подорвали «свои» — источник
- ↑ Комбат ДНР назвал новую версию убийства Гиви – взрывчатку заложили в кабинете
- ↑ https://ria.ru/world/20170208/1487420517.html
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Տոլստիխ» հոդվածին։ |