ՎԱԶ-2121 Նիվա (ռուսերեն՝ ВАЗ-2121 Нива), խորհրդային և ռուսական արտադրության, բարձր անցանելիությամբ օժտված, արտաճանապարհային փոքր դասի մարդատար ավտոմեքենա։ Սերիական արտադրությունն սկսվել է 1977 թվականից՝ մինչ այժմ (2004 թվականից անվանումը՝ Lada 4x4)[1][2]։

ՎԱԶ-2121
Ընդհանուր տվյալներ
Տեսակամենագնաց և ավտոմեքենայի մոդել
ԱրտադրողԱվտոՎԱԶ
ՀաջորդChevrolet Niva
Դասամենագնաց
Անիվային բազա2200 միլիմետր
 Lada Niva Վիքիպահեստում
«Նիվա» մեքենա՝ Նորավանք տանող ավտոմայրուղու մոտ

Ստեղծման պատմությունը խմբագրել

1970 թվականին ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինը, խորհրդային ավտոգործարանների կոլեկտիվների առջև առաջադրանք դրեց ստեղծել բարձր անցանելիության մարդատար ավտոմեքենա։ Տոլյատիի ավտոգործարանի կոնստրուկտորները Վլադիմիր Սոլովյովի և Պյոտր Պրուսովի գլխավորությամբ՝ անմիջապես սկսեցին աշխատել մոդելի վրա։ Դիզայները Վալերի Սեմուշկինն էր։ 1972 թվականի ապրիլին արդեն պատրաստ էր առաջին փորձնական նմուշը[3]։ Իր հարցազրույցներից մեկում «Նիվա»-ի ստեղծող Պյոտր Պրուսովը նշել է, որ ավտոմեքենայի անունը նրանք դրել են իր երեխաների` Նատալյայի և Իրինայի, ինչպես նաև ԱվտոՎԱԶ-ի առաջին գլխավոր կոնստրուկտոր Վլադիմիր Սոլովյովի երեխաների` Վադիմի և Անդրեյի անունների առաջին տառերի միագումարի սկզբունքով[4][5]։

Ստեղծված մոդելը ոչնչով չէր հիշեցնում արտաճանապարհային ավտոմեքենա։ Այն ամբողջովին նման էր փոքր մարդատար ավտոմեքենայի։ Հիմնական ագրեգատները և սրահի դիզայնը վերցված էին ՎԱԶ-2106 մոդելի ավտոմեքենայից։

ՎԱԶ-2121 ավտոմեքենան անցել է փորձարկումների ամբողջական փուլ, որի ընթացքում համեմատվել է Land Rover, Range Rover և ՈւԱԶ-469 ավտոմեքենաների հետ։ Սկզբնական շրջանում ավտոմեքենան ԽՍՀՄ-ում հաջողություն չունեցավ, սակայն այդ ընթացքում թողարկված ավտոմեքենաների 80%-ը արտահանվում էր երկրից դուրս։ Ի դեպ ՎԱԶ-2121-ը միակ խորհրդային ավտոմեքենան է, որ վաճառվել է նաև Ճապոնիայում։

1978 թվականին Բռնոյում կայացած միջազգային ցուցահանդեսում ՎԱԶ-2121-ը իր դասի մեջ ճանաչվել է լավագույն ավտոմեքենա և պարգևատրվել ոսկե մեդալով։ Ոսկե մեդալով է պարգևատրվել նաև 1980 թվականին՝ Պոզնանի միջազգային տոնավաճառում։

Միջազգային ռեկորդները խմբագրել

1998 թվականին ՎԱԶ-2121-ը բարձրացել է Էվերեստի ներքևում գտնվող բազային ճամբար, որը գտնվում է ծովի մակարդակից մինչև 5200 մ բարձրության վրա։ 1999 թվականին Տիբեթում, բարձրացել է Հիմալայներ` մինչև 5726 մ բարձրություն։

1998 թվականին պարաշյուտով իջեցվել է սառույցների վրա և կտրել-անցել Հյուսիսային բևեռը։

Շուրջ 12 տարի անընդմեջ ծառայել է Անտարկտիդայում գտնվող ռուսական կայաններում, որտեղ ընդհանրապես բացակայում են ավտոճանապարհները։

Ավտոմեքենան անխափան գործածվել է -54-ից +40 C° ջերմաստիճանների պայմաններում։

ՎԱԶ-2121 ավտոմեքենայի բազայի հիման վրա այժմ արտադրվում են տարբեր մոդիֆիկացիաներ (օրինակ` ՎԱԶ-2131 և այլն)։

Տեխնիկական բնութագիր խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Борис Казин «Нива» штурмует высоту // «Техника — молодёжи» : журнал. — 1979. — № 2. — С. 30—33. — ISSN 0320-331X.
  • Инженер-испытатель ВАЗа В. А. Котляров «Вижу цель. Записки командора» глава V «Нива» — рождение замысла // АвтоВАЗ Тольятти. — 2001

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Официальный сайт ПАО «АВТОВАЗ»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  2. «Վերադարձը Lada "Niva"».
  3. Энциклопедия автомобилей LADA. / Ред. В. А. Мамедов. — М.: За рулём, 2011. — С. 34. — 223 с. — ISBN 978-5-9698-0243-8
  4. Артём Никитин (2012 թ․ հունիսի 18). «Внедорожник». Итоги № 25/836. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  5. От «Жигулей» до «Калины». 22.04.03(չաշխատող հղում) // lada-auto.ru