Միխայիլ Վասիլևիչ Սեբրյակով (ռուս.՝ Михаил Васильевич Себряков, 1798, Skurishenskaya, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 20, 1882(1882-12-20), Sebrovo, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն), ռուս բանաստեղծ, գիտնական և նկարիչ։

Միխայիլ Սեբրյակով
Ծնվել է1798
ԾննդավայրSkurishenskaya, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 20, 1882(1882-12-20)
Վախճանի վայրSebrovo, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
Ժանրերպոեզիա
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան

Կենսագրություն խմբագրել

Միխայիլ Վասիլևիչ Սեբրյակովը ծնվել է Սկուրիշենսկոե գյուղում Վասիլև Սեբրյակովի ընտանիքում։ Սովորել է Խարկովի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում։ Ծառայել է կազակական գնդի Լեյբ գվարդիայում։ Նրան շնորհվել են հետևյալ կոչումներին`

  • ուրյադնիկ` 1817, հունվարի 20
  • կազակական գնդի Լեյբ գվարդիայի յունկեր, 1819, մայիսի 10
  • ենթայունկեր, 1820, փետրվարի 25
  • կոռնետ, 1820, մարտի 24
  • պորուչիկ, 1825, հունիս 18
  • 1825 թվականի օգոստոսի 31-ից մինչև 1826 թվականի ապրիլի 3-ը ծառայել է Տագանրոգում
  • շտաբս-ռոտմիստր` հրաժարվելով զինվորական ծառայությունից
  • 1827 թվականին թոշակի է անցել շտաբս-ռոտմիստրի կոչումով[1]

Աշխատել է որպես զորամիավորման գանձապահ, ռազմական գրասենյակների ասեսոր, Դոնի ազնվականության տարածաշրջանային առաջնորդ։ Սեբրյակովը գյուղարվարձանում ունեցել է մի մեծ պալատ։ Սեբրյակովն ունեցել է ֆիզիկայի և բնական պատմության ուսումնասիրությունների մեծ գրադարան, փոքր աստղադիտարան և օդերևութաբանական կայան։

Մահացել է 1882 թվականի դեկտեմբերի 20-ին։ Թաղված է Սուրբ Միտրոֆանի եկեղեցում։

Ստեղծագործական ուղի խմբագրել

1869 թվականին Միխայիլ Սեբրյակովը հրատարակել է «Երեք արբանյակները» գրքույկը, որտեղ պատկերված են եղել Սատուրն մոլորակի նկարները։ Նա հրատարակել է «Բացիլների մասին» (միաբջիջ ջրիմուռներ) գիրքը։ Հրատարակել է «Խոլորձներ» բանաստեղծությունների ժողովածուն։

Սեբրյակովը հետաքրքրվել է նկարչությամբ, գծանկարչությամբ, ճարտարապետությամբ։ Սեբրովոյում կառուցել է տնային մատուռ, որը ստեղծվել է Սկուրիշենսկոյ ավանի տաճարի նմանությամբ` փոքր տեսքով` կանգնեցված Սուրբ Միտրոֆանի պատվին։

Գրականություն խմբագրել

  • Астапенко М. П., Астапенко Г. Д., Астапенко Е. М. Казачья доля — Дон, степь да воля. Ростов н/Д, 2014. с. 303, 320 с.: ил. ISBN 978-5-87259-806-0.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Михаил Васильевич Себряков». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել