Միխայիլ Վասիլևիչ Մոլկոչանով (ռուս.՝ Михаил Васильевич Молкочанов, 1877, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1937, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական գործիչ, Հայկական ԽՍՀ զորքերի հրամանատար (1921), Հայաստանում Փետրվարյան ապստամբության ճնշողներից։

Միխայիլ Մոլկոչանով
Ծնվել է1877
ԾննդավայրԵրևան
Մահացել է1937
Մահվան վայրԽՍՀՄ
Մասնագիտությունսպա
Աշխատանքխորհրդային ռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Կիևի ռազմական ուսումնարանում, ապա կայսերական ռազմական ակադեմիայի դասընթացներում։ Մասնակցել է ռուս-ճապոնական (1904-1905) և Առաջին համաշխարհային (1914-1918) պատերազմներին։ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին հարել է հեղափոխական զինվորներին, ծառայության է մտել կարմիր բանակում։ Եղել է դիվիզիայի պետ, 1919-1920 թվականներիին՝ բանակի (8-րդ, ապա 14-րդ) հրամանատար։ 1921 թվականին Հայաստանում ղեկավարել է Փետրվարյան ապստամբության բռնի ճնշումը։ Մասնակցել է ՀԽՍՀ կարմիր բանակի վերակառուցմանը։ 1924 թվականից ԲԴԿԲ-ում կատարել է Գլխավոր շտաբի հատուկ հանձնարարություններ։ Պարգևատրվել է ՀԽՍՀ Կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 691