Միխայիլ Միխեև
Միխայիլ Ալեքսանդրովիչ Միխեև (ռուս.՝ Михаил Александрович Михеев, մայիսի 25 (հունիսի 7), 1902, Խոբոտովո, Օստրոլուչինսկի սովետ, Միչուրինսկի շրջան, ԽՍՀՄ - հուլիսի 6, 1970[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ջերմատեխնիկայի բնագավառի խորհրդային գիտնական, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953, թղթակից անդամ՝ 1946)։
Միխայիլ Միխեև | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25 (հունիսի 7), 1902 Խոբոտովո, Օստրոլուչինսկի սովետ, Միչուրինսկի շրջան, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 6, 1970[1] (68 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
1927 թվականին ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1925-1934 թվականներին աշխատել է Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, 1933 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ Գ․ Մ․ Կրժիժանովսկու անվան էներգետիկական ինստիտուտում։ 1935-1954 թվականներին միաժամանակ եղել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի պրոֆեսոր։
Հիմնական աշխատությունները նվիրված են ջերմահաղորդման և ջրային պրոցեսների ֆիզիկական մոդելավորման հարցերին։
Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1941, 1951)։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Михеев Михаил Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 540)։ |