Միխայիլ (Առաքել) Իսրայելի Ղամբարով (ռուս.՝ Михаил (Аракел) Израилевич Гамбаров, նոյեմբերի 11, 1908(1908-11-11), Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1991), ծագումով հայ խորհրդային դասական ոճի ըմբիշ, ՌԽՖՍՀ չեմպիոն, ԽՍՀՄ 1946 թվականի առաջնության արծաթե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1938), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1958)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Միխայիլ Ղամբարով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիչ
Երկիր՝ Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 11, 1908(1908-11-11)
Ծննդավայր՝Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ՝1991

Կենսագրություն խմբագրել

Ըմբշամարտով հետաքրքրվել է 1925 թվականից։ Մարզվել է Ա. Էյսբերգի և Ա. Պուստիննիկովի ղեկավարությամբ։ 1938 թվականին լրացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետի նորմատիվը։ 1931 թվականից սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ։ Ղամբարովը պատրաստել է ԽՍՀՄ սպորտի ավելի քան 70 վարպետի, ԽՍՀՄ առաջնությունների 33 մրցանակակրի, որոնցից 13-ը դարձել են ԽՍՀՄ չեմպիոններ[1]։

Անվանի աշակերտներ խմբագրել

Հիշատակ խմբագրել

Դոնի Ռոստով քաղաքի Սոլյանոյ զառիթափի 9-րդ տան պատին, որտեղ նա ապրել է 1916-1991 թվականներին, փակցվել է հուշատախտակ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Гамбаров Аракел Израилевич | Спорт-страна.ру» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  2. Гамбаров Аракел Израилевич

Արտաքին հղումներ խմբագրել