Գուրգեն Շատվորյան

հայ ըմբիշ

Գուրգեն Իսահակի Շատվորյան (ապրիլի 13, 1919(1919-04-13), Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսաստանի Հարավ, Russian State - նոյեմբերի 29, 1975(1975-11-29), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), դասական ոճի խորհրդային ըմբիշ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1953

Գուրգեն Շատվորյան
Ծնվել էապրիլի 13, 1919(1919-04-13)
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսաստանի Հարավ, Russian State
Մահացել էնոյեմբերի 29, 1975(1975-11-29) (56 տարեկան)
Մահվան վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնի Ռոստովի հյուսիսային գերեզման
ԿրթությունNakhimov Higher Naval Institute?
Մասնագիտությունըմբիշ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ

Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրի հայկական դպրոցում, այնուհետև ավարտել Սևաստոպոլի Նախիմովի անվան Սևծովյան բարձրագույն ուսումնարանը (1941), որպես մոտորանավակի հրամանատար մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, ծանր վիրավորվել, կոնտուզիա ստացել։ Պատերազմից հետո վերսկսել է ընբշամարտի մարզումները, մասնակցել մրցումների, դարձել ԽՍՀՄ (1950, 1952) և աշխարհի (1953) չեմպիոն։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։

1954 թվականին ավարտել է իր մարզական մրցելույթները։ Հետագայում դարձել է Ռոստովի Ֆիզկուլտուրայի տան տնօրեն։ Կյանքի վերջին տարիներին եղել է «Ռոստսելմաշ» գործարանի մարզական ակումբին առընթեր մանկապատանեկան մարզադպրոցի ստեղծման նախաձեռնողներից մեկը և դրա առաջին տնօրենը։ Նրա եռանդուն մասնակցությամբ է հիմնադրվել Դոնի Ռոստով քաղաքի «Հերկուլես» մարզահամալիրը։

Հիշատակ խմբագրել

  • Գուրգեն Շատվորյանի մահից հետո՝ 1975 թվականին, նրա անունով է կոչվել նրա հիմնադրած մանկապատանեկան մարզադպրոցը։
  • Դոնի Ռոստովում բազմիցս անց է կացվել հունահռոմեական ըմբշամարտի մրցաշար՝ նվիրված Գուրգեն Շատվորյանի հիշատակին[1]։
  • Այն տան պատին, որտեղ երկար տարիներ ապրել է Գ. Շատվորյանը, տեղադրվել է համապատասխան հուշատախտակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «О турнире памяти Гургена Шатворяна». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Звёзды спорта (գիրք)
  • Мягченков Н.И. Классическая и вольная борьба: Справочник. — М.: Физкультура и спорт, 1984. — 240 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 459