Միխայիլ Կալիկ

խորհրդային և իսրայելցի կինոռեժիսոր

Միխայիլ Նաումովիչ Կալիկ (ռուս.՝ Михаил Наумович Калик, հունվարի 29, 1927(1927-01-29)[1], Արխանգելսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 31, 2017(2017-03-31), Երուսաղեմ), խորհրդային և իսրայելցի կինոռեժիսոր։

Միխայիլ Կալիկ
ռուս.՝ Михаи́л (Моисе́й) Нау́мович Ка́лик
եբրայերեն՝ מיכאל קאליק
Ծնվել էհունվարի 29, 1927(1927-01-29)[1]
ԾննդավայրԱրխանգելսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 31, 2017(2017-03-31) (90 տարեկան)
Մահվան վայրԵրուսաղեմ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Իսրայել
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
IMDbID ID 0435768

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է դերասան Նաում Մոիսեևիչ Կալիկի ընտանիքում, որն սկզբում աշխատել է հրեական, ապա տիկնիկային թատրոնում, եղել է Աշխատավոր երիտասարդության թատրոնի հիմնադիրներից մեկը[2]։ Մայրը՝ Լեա Լիբան, սերել է կիևյան հայտնի ընտանիքից[3]։

Սովորել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի թատերագիտության ֆակուլտետում, սակայն կիսատ է թողել ուսումը 1949 թվականին՝ ընդունվելով Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (Գրիգորի Ալեքսանդրովի արվեստանոց)[4]։

1951 թվականին մի քանի այլ ուսանողների հետ միասին ձերբակալվել է «հրեական բուրժուական նացիանալիզմի» և «ահաբեկչական մտադրություններ» ունենալու մեղադրանքով և դատապարտվել տասը տարի անցկացնելու ուղղիչ-աշխատանքային ճամբարում 58—17 հոդվածով[5]։ Եղել է մի քանի բանտերում, այդ թվում նաև Լեֆորտովոյում և Օզերլագում։ Ճամբարում ծանոթացել է Լեյբու Լևինի հետ։ Միխայիլ Կալիկին ազատություն էշնորհվել և նրա իրավունքները վեականգնվել են 1954 թվականին, ինչից հետո վերականգնվել է ինստիտուտի երրորդ կուրսում։

Շարունակելով կրթությունը՝ 1958 թվականին ավարտել է ռեժիսորական ֆակուլտետը արդեն որպես Սերգեյ Յուտկևիչի արվեստանոցի շրջանավարտ։

Միխայիլ Կալիկը հանդես է եկել որպես մի շարք ֆիլմերի բեմադրող ռեժիսոր, ինչպիսիք են՝ «Օրորոցային» (ռուս.՝ Колыбельная), 1959), «Մարդը գնում է արևի հետևից» (ռուս.՝ «Человек идёт за солнцем», 1961), «Ցտեսություն, տղաներ» (ռուս.՝ «До свидания, мальчики», 1964)[6] և այլն։

«Սիրել․․․» ֆիլմը նկարահանվել է 1968 թվականին և էկրան բարձրացել առանց հեղինակի իմացության ու համաձայնության վերամոնտաժվելուց հետո։ Ռեժիսոր և սցենարի հեղինակ Միխայիլ Կալիկը դիմել է դատարան, սակայն դատավարություն տեղի չի ունեցել, իսկ նրա դեմ հարուցվել է քրեական գործ, և խուզարկության ընթացքում առգրավվել է ֆիլմի հեղինակային օրինակը։ 1990 թվականին Միխայիլ Կալիկը մասամբ վերականգնել և մշակել է ֆիլմը, քանի որ հեղինակային օրինակն այդպես էլ չի գտնվել։

1971 թվականին տեղափոխվել է Իսրայել։

Միխայիլ Կալիկը մահացել է 2017 թվականի մարտի 31-ին՝ ծանր հիվանդությունից հետո։ Թաղվել է Երուսաղեմում[7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

  • 1958 – Ատաման Կոդր (Բորիս Ռիցարևի և Օլգա Ուլիցկայայի հետ համահեղինակությամբ)
  • 1958 – Մեր հայրերի պատանությունը
  • 1959 – Օրորոցային
  • 1961 – Մարդը գնում է արևի հետևից
  • 1964 – Ցտեսություն, տղաներ
  • 1968 – Սիրել․․․
  • 1969 – Արժեք
  • 1974 – Երեքը և մեկը (Իսրայել)
  • 1991 – Եվ վերադառնում է քամին․․․

Սցենարիստ խմբագրել

  • 1958 – Մեր հայրերի պատանությունը
  • 1959 – Օրորոցային
  • 1961 – Մարդը գնում է արևի հետևից
  • 1964 – Ցտեսություն, տղաներ
  • 1968 – Սիրել․․․
  • 1991 – Եվ վերադառնում է քամին․․․

Գեղարվեստական ղեկավար խմբագրել

  • 1966 – Վերջին խաբեբան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Контрапункт Калика
  3. ««Миша, тебя арестуют»». Jewish.Ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  4. Неоправданно забыт…
  5. Ирина Мак. Интервью с Михаилом Каликом для журнала «Лехаим», 2014
  6. «Михаил Калик: До свидания, мальчики! / 1964 — Jewniverse Forum». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  7. «Умер режиссер Михаил Калик». Газета.ru. 2 апреля 2017. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել