Միխայիլ Իվանովիչ Ան (ռուս.՝ Михаил Иванович Ан, նոյեմբերի 19, 1952(1952-11-19)[1], Tashkent Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 11, 1979(1979-08-11), Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]), խորհրդային ֆուտբոլիստ, կիսապաշտպան, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1976)։

Միխայիլ Ան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 19, 1952(1952-11-19)[1]
Ծննդավայր Tashkent Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ օգոստոսի 11, 1979(1979-08-11) (26 տարեկան)
Մահվան վայր Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Հասակ 178 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ազգությամբ կորեացի է[4]։ Ինչպես Անն, այնպես էլ ավագ եղբայրը՝ Դմիտրին, Սվերդլովի անվան կոլտնտեսության մանկական թիմի սան են։ Առաջին մարզիչներն են՝ Ն. Ա. Քիմը և Ա. Ս. Լյանը։ 1968 թվականին ընդունվել է Տաշքենդի՝ Գերման Ստեփանովիչ Տիտովի անվան սպորտային պրոֆիլի գիշերօթիկ դպրոց։ Կարիերայի սկիզբը անցկացրել է Տաշքենդի շրջանի «Պոլիտոտդել» ֆուտբոլային ակումբում, չեմպիոնատի երկրորդ մրցաշրջանից՝ 1971 թվականից, նա սկսել է խաղալ «Պախտակոր»–ում։

Անին անվանել են ուզբեկական ֆուտբոլի նոր սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Նրա խաղում նշում էին բարձր շարժունակությունը, լավ խաղարկային մտածողությունը, գործընկերների հետ փոխըմբռնումը, ուժեղ և ճշգրիտ հարվածը[5]։

ԽՍՀՄ չեմպիոնատի բարձրագույն առաջնությունում անցկացրել է 138 հանդիպում, խփել՝ 30 գոլ։ 1974 և 1978 թվականներին ընդգրկվել է ԽՍՀՄ մրցաշրջանի 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում՝ զբաղեցնելով երրորդ տեղը։

Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի ավագ[6]։ ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 2 հանդիպում։

27 տարեկան հասակում մահացել է «Պախտակոր» թիմի հետ միասին՝ Դնեպրոձերժինսկու վրա ավիավթարի պատճառով։ Թաղվել Է Տաշքենդի Յ. Մ. Սվերդլովի անվան կոլտնտեսությունում։

Հետմահու՝ 2006 թվականին, պարգևատրվել է «Շուխրատ» մեդալով[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 FootballFacts.ru (ռուս.)
  3. «Михаил Ан». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  4. О футболе, братьях Дмитрии и Михаиле Ан и Кореаде(չաշխատող հղում)
  5. Михаил Ан
  6. Зигзаги семидесятых[https://web.archive.org/web/20120118100523/http://www.pakhtakor.uz/ru/klub/history/detail-history/?tx_ttnews%5Btt_news%5D=1294&cHash=0dc357c215 Արխիվացված 2012-01-18 Wayback Machine
  7. Указ Президента Республики Узбекистан Արխիվացված 2014-02-01 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել