Միխայիլ Միխայլովիչ Ալլենով (ռուս.՝ Михаил Михайлович Алленов, սեպտեմբերի 10, 1942(1942-09-10), Տամբով, Խորհրդային Ռուսաստան - դեկտեմբերի 21, 2018(2018-12-21)), ռուս գիտնական-արվեստագետ, արվեստի պատմաբան։ Արվեստագիտության դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր։ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի ռուսական արվեստի բնագավառի մասնագետ։ Արվեստագետների ասոցիացիայի անդամ։ Մոսկվայի պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր (2013)։

Միխայիլ Ալլենով
Ծնվել էսեպտեմբերի 10, 1942(1942-09-10)
Տամբով, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էդեկտեմբերի 21, 2018(2018-12-21) (76 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական, արվեստագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտարվեստագիտություն[1]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի պետական ​​համալսարանի պատմության ֆակուլտետի պատմության և արվեստի տեսության բաժին
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Գիտական ղեկավարԱլեքսեյ Ֆեոդորով-Դավիդով

Կենսագրություն խմբագրել

Միխայիլ Ալլենովը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 10-ին Տամբովում։ 1964 թվականին ավարտել է Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ապա աշխատել է Տրետյակովյան պատկերասրահում։

1968 թվականին ընդունվել է աշխատանքի Մոսկվայի պետական համալսարանի հայրենական արվեստի պատմության ամբիոնում, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը։

Երկար տարիներ Միխայիլ Ալլենովը ղեկավարել է ուսումնաճանաճողական պրակտիկա ուսոնաողների համար Սանկտ Պետերբուրգում։ Նրա գիտական ղեկավարությամբ հաջողությամբ նախապատրաստվել և պաշտպանվել են շուրջ հարյուր դիպլոմային աշխատանքներ և տասը թեկնածուական դիսերտացիաեր[2]։

2010 թվականից Միխայիլ Ալլենովը եղել է «Արվեստի տեսության ու պատմության արդիական խնդիրները» միջազգային գիտաժողովի մշտական կուրատոր։

2013 թվականին Միխայիլ Ալլենովին շնորհվել է Մոսկվայի պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչում[3]։

Միխայիլ Ալլենովը մահացել է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին։

Մատենագիտություն խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Алленов Михаил Михайлович // Энциклопедический словарь Московского университета: Исторический факультет / Под общ. ред. чл.-корр. РАН, проф. С. П. Карпова. — М.: Изд-во МГУ; «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 2004. — С. 13—14. — 544 с. — 2 000 экз. — ISBN 5-8243-0565-X (в пер.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «К юбилею Михаила Михайловича Алленова» (ռուսերեն). www.msu.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. «Заслуженные профессора Московского университета (2013)». www.msu.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել