Միլոռադ Պրոտիչ
Միլոռադ Պրոտիչ (սերբ.՝ Милорад Б. Протић, սեպտեմբերի 6, 1911[1], Բելգրադ, Սերբիայի թագավորություն - հոկտեմբերի 29, 2001[1], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ աստղագետ, աշխատել է Բելգրադի աստղադիտարանում։
Միլոռադ Պրոտիչ Милорад Б. Протић | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1911[1] Բելգրադ, Սերբիայի թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 29, 2001[1] (90 տարեկան) Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն |
Քաղաքացիություն | Սերբիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Ալմա մատեր | Բելգրադի համալսարան (1951) |
Տիրապետում է լեզուներին | սերբերեն |
Հայտնաբերել է բազմաթիվ աստերոիդներ, որոնցից (1675) Սիմոնիդան անվանել է միջնադարյան Սերբիայի թագավոր Ստեֆան Միլուտինի կնոջ, Սիմոնիդա թագուհու անունով; (2348) Միխկովիչ աստերոիդը Սերբական Գիտությունների և Արվեստների ակադեմիայի անդամ և Բելգրադի աստղադիտարանի տնօրեն Վոյցլավ Միխկովիչի (1892–1976) պատվին։
Նրա պատվին է անվանվել (22278) Պրոտիչ աստերոիդը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- OBITUARY MILORAD B. PROTI´C (անգլ.)
- Kosmička Srbija između Marsa i Jupitera Արխիվացված 2011-09-30 Wayback Machine at naslovi.net (անգլ.)