Միլթոն Էրվին Քալ (անգլ.՝ Milton Erwin Kahl, մարտի 22, 1909(1909-03-22)[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - ապրիլի 19, 1987(1987-04-19)[1][2], Mill Valley, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի անիմատոր, որն աշխատել է Դիսնեյի ստուդիայում, Դիսնեյի ինը ծերուկներից մեկը։

Միլթ Քալ
անգլ.՝ Milton Erwin Kahl
Ի ծնեանգլ.՝ Milton Erwin Kahl[1]
Ծնվել էմարտի 22, 1909(1909-03-22)[1][2]
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Վախճանվել էապրիլի 19, 1987(1987-04-19)[1][2] (78 տարեկան)
Մահվան վայրMill Valley, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ, կերպարների անիմացիա, character designer և մուլտիպլիկատոր
Թեմաներմուլտիպլիկացիա
ՈւսուցիչՀիմիլտոն Լասկի[3]
Պարգևներ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
 Milt Kahl Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միլթոն Քալը ծնվել է 1909 թվականի մարտի 22-ին Սան Ֆրանցիսկոյում, որտեղ սովորել է սովորական դպրոցում։ Ավագ դպրոցը թողել է, որպեսզի կատարի իր վաղեմի երազանքը՝ դառնալ ամսագրի նկարազարդող կամ ծաղրանկարիչ։

Զբաղվել է լուսանկարների ռետուշմամբ և մակետների սոսնձմամբ ներկայումս գոյություն չունեցող «Oakland Post-Enquirer»-ում, իսկ հետո՝ «San Francisco Bulletin»-ում։ Դրանից հետո բացել է իր սեփական արվեստանոցը, սակայն Մեծ ճգնաժամի պատճառով ստիպված է եղել փակել այն։

Մի անգամ տեղական կինոթատրոնում Միլթը տեսել է Walt Disney-ի «Երեք խոզուկները» մուլտֆիլմը և հիացել իր տեսածով։ Դիսնեյի ստուդիայում Միլթ Քալին ընդունել են 1934 թվականի հունիսին որպես անիմատորի օգնական։ Նա սկզբում օգնել է կարճամետրաժ մուլտֆիլմերի արտադրության գործերում, ինչպիսիք են՝ «Միկիի կրկեսը» (անգլ.՝ Mickey’s Circus), «Միայնակ ուրվականներ» (անգլ.՝ Lonesome Ghosts) և «Անճոռնի ճուտիկը» (անգլ.՝ The Ugly Duckling

Միլթ Քալի գործընկերները նշել են, որ նա ունեցել է նկարելու արտասովոր ունակություններ, թեև չի ավարտել հատուկ ուսումնական հաստատություններ[5]։ Միլթ Քալին վստահել են կերպարների մշակումը։ Օրինակ՝ նա մշակել է Փիթեր Փենի, «Ալիսան հրաշքների աշխարհում» մուլտֆիլմի Ալիսայի, «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի հերոս արքայազն Ֆիլիպի, Բեմբիի, «Հարավի երգը» մուլտֆիլմի Եղբայր նապաստակի և Եղբայր արջի կերպարները և այլն։

Միլթ Քալն ստուդիայում աշխատել է 40 տարի և թոշակի է անցել 1976 թվականին։ Մահացել է Միլլ Վելլի փոքրիկ քաղաքում 1987 թվականի ապրիլի 19-ին։ 1987 թվականին հետմահու պարգևատրվել է «Դիսնեյի լեգենդներ» մրցանակով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Kahl, Milton Erwin (Milt) // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Disney Animation: The Illusion of LifeNY: Abbeville Press, 1981. — P. 167.
  4. https://d23.com/walt-disney-legend/milt-kahl/
  5. Barrier, Michael (2011 թ․ մարտի 30). «An interview by Michael Barrier and Milton Gray». michaelbarrier.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլթ Քալ» հոդվածին։