Միլենա Բերտոլինի

իտալացի ֆուտբոլիստ

Միլենա Բերտոլինի (իտալ.՝ Milena Bertolini, հունիսի 24, 1966(1966-06-24), Կորեջիո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստուհի։ Ներկայումս մարզում է Իտալիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը։ Այդ պաշտոնն ստանձնել է 2017 թվականի օգոստոսին՝ փոխարինելով Անտոնիո Կաբրինիին[1]։ Նրա ղեկավարությամբ հավաքականը կարողացել է հաղթահարել աշխարհի կանանց 2019 թվականի առաջնության որակավորման փուլը, 20 տարվա ընդմիջումից հետո մասնակցել եզրափակչ փուլի խաղերին և հասնել մինչև քառորդ եզրափակիչ՝ մեկ ութերորդ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթելով Չինաստանի թիմին[2]։

Միլենա Բերտոլինի
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 24, 1966(1966-06-24) (57 տարեկան)
Ծննդավայր Կորեջիո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Դիրք պաշտպան

Մարզական նվաճումներ խմբագրել

Որպես ֆուտբոլիստուհի խմբագրել

Ռեջիանա թիմի կազմում

  • Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հաղթող - 1990–91[3]
  • Իտալիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 1988–89[3]
  • Իտալիայի կանանց ֆուտբոլի Serie B առաջնության հաղթող - 1985–86[3]

Մոդենա թիմի կազմում

  • Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հաղթող - 1996–97, 1997–98[3]
  • Իտալիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթակիր - 1997[3]

Անհատական ձեռքբերումներ

  • Իտալիայի ֆուտբոլի փառքի սրահ - 2018[4][5]

Որպես մարզիչ խմբագրել

Ֆորոնի Վերոնա թիմի

  • Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հաղթող - 2002–03[6]
  • Իտալիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթակիր - 2002[7]

Ռեջիանա թիմի

  • Իտալիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 2009–10[8]

Բրեշիա թիմի

  • Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հաղթող - 2013–14, 2015–16[6]
  • Իտալիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 2014–15[9], 2015–16[10]
  • Իտալիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթակիր - 2014[11], 2015[12], 2016[13]

Անհատական ձեռքբերումներ

  • «Ոսկե նստարան» (Panchina d'Oro) մրցանակ, որը սահմանված է Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի թիմերի լավագույն մարզչին խրախուսելու համար - 2007–08, 2008–09, 2009–10, 2013–14, 2014–15, 2015–16[6]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել