Միլենա Աթանասովա
Միլենա Աթանասովա (բուլղար․՝ Mylèna Atanassova, 1963, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի դիզայներ, նկարիչ։
Միլենա Աթանասովա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1963 |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մասնագիտություն | նկարչուհի և դիզայներ |
Կայք | atanassovamylena.wordpress.com |
![]() |
Գործունեություն Խմբագրել
Միլենա Աթանասովան Սոֆիայում աշխատել է "7dni.TV"-ում որպես հեռուստահաղորդավար և «գնումների տանից» շոուի պրոդյուսեր։ 1996 թվականին եղել է «Official Register» ծրագրի հեղինակ[1]։
Հիմնադրել է «Milena-Art» սրահ։ 1997 թվականին Սոֆիայի մշակույթի ազգային պալատում Բոգդանա Կարադոչևայի մասնակցությամբ բեմադրել է «Պատմություններ մեծահասակների համար» նորաձևության ցուցադրությունը, որի ֆիլմային տարբերակը ցուցադրվել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսության երկու ցանցերով։
2002 թվականի կեսերից ներգրավվել է նկարիչների ու դիզայներների աշխարհ, իր ավանդն ունի նորաձևության բազում առաջատար հավաքածուներում, այդ թվում նաև Alexander McQueen-ում։ Միլենան նաև նկարում է, ունենում ցուցահանդեսներ և ներկայացնում իր արտիստիկ գաղափարները[2]։
Ապրում է Փարիզում։ Վիզուալ արվեստի և նկարազարդման նորաձևության խորհրդատու է, ինչպես նաև դասավանդում է։ Որպես դիզայներ և նկարիչ՝ հիմնականում աշխատում է գույների, նյութի, տեքստի, ձևի վրա։ Նկարներում օգտագործում է խառը տեխնիկա[3]։
Փարիզի Notre-Dame-des-Blancs-Coats մատուռում Միլենա Աթանասովան մասնակցել է խմբակային ցուցահանդեսի, այնուհետև Լուար և Շերի մշակութային տուրիզմի կենտրոնում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզի առաջին շրջանի Colombier պատկերասրահում[4], Ստոկհոլմի Հագման պատկերասրահում, Փարիզի In My Room Galerie-ում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Exposition Mylène Atanassova - Galerie du Colombier»։ officiel-galeries-musees.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-12-ին։ Վերցված է 2017-01-12
- ↑ «Vernissage Mylène Atanassova « Réseau ProActif»։ www.reseauproactif.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2017-01-12
- ↑ Drouot.com։ «Ventes aux enchères Paris Mylena ATANASSOVA Mylene L'harmonie des saisons Acrylique sur toile»։ catalogue.drouot.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-03-ին։ Վերցված է 2017-01-12
- ↑ «- ACCUEIL»։ www.galerieducolombier.eu։ Վերցված է 2017-01-12
Արտաքին հղումներ Խմբագրել
- {{{1}}} Միլենա Աթանասովա. պաշտոնական կայք
- Vernissage Myléna Atanassova
- Myléna Atanassova- Interview
- "Boutique à la maison" Emission de mode « 7jours » TV BG 1997 Auteur Mylèna Atanassova
- Extrait de Nova TV BG - 1997 "Conte pour adultes" - Auteur Mylèna Atanassova
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միլենա Աթանասովա կատեգորիայում։ |