Միլան Յովանիչ
Միլան Յովանիչ (սերբ.՝ Милан Јованић, հուլիսի 31, 1985[1], Նովի Սադ, ՀՍՖՀ[2]), սերբ ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է եկել Սերբիայի ազգային հավաքականում։
Քաղաքացիությունը | Սերբիա և Չեռնոգորիա և Սերբիա | |||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 31, 1985[1] (39 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Նովի Սադ, ՀՍՖՀ[2] | |||||||||||||||||||||||
Հասակ | 187 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 85 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 24.03.2016: |
Կենսագրություն
խմբագրելԱկումբային կարիերա
խմբագրելՄիլան Յովանիչի առաջին ակումբը եղել է «Վոյվոդինան»։ Այդտեղից նա տեղափոխվել է «Վետերնիկ», որտեղ սկսել է խաղալ մեծահասակների թիմում։ 2005 թվականին տեղափոխվել է ավստրալիական «Պերտ Գլորի», որտեղ եղել է պահեստային դարպասապահ և մասնակցել է միայն մեկ խաղի լիգայում։ 2005/06 մրցաշրջանից հետո վերադարձել է հայրենի քաղաք, որտեղ միացել է «Նովի Սադ» ակումբին։ 2009/10 մրցաշրջանում ակումբն զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը և իրավունք է ստացել մասնակցելու Եվրագավաթի խաղարկությանը։ Լիգայի լավագույն դարպասապահների ցանկում Յովանիչը քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով Սաշա Ստամենկովիչին[3]։
2010 թվականի հունիսի 11-ին հայտնի է դարձել, որ Յովանիչը բժշկական զննություն է անցել Կրակովի «Վիսլայում»։ Երկու օր անց Կրակովի ակումբը հայտարարել է, որ սերբ ֆուտբոլիստի հետ կնքել է հնգամյա պայմանագիր[4]։ Էքստրակլասում անցկացրած առաջին իսկ մրցաշրջանում Միլան Յովանիչը դարձել է Լեհաստանի չեմպիոն։
Կարիերան հավաքականում
խմբագրել2003 և 2004 թվականներին Միլան Յովանիչը հրավիրվել է Սերբիա և Չեռնոգորիայի պատանեկան (մինչև 19 տարեկանների) հավաքական։ Սերբիայի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2010 թվականի ապրիլի 7-ին Ճապոնիայի հավաքականի դեմ հաղթական խաղում (3:0)[5][6]։
Ձեռքբերումներ
խմբագրել- Լեհաստանի չեմպիոն (1) – 2010/11
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ «Jovanić walczy w Wiśle o... kadrę Serbii». futbolnews.pl. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Jovanić zawodnikiem Wisły». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Serbia ease past Japan in warm-up at FIFA.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Match report at Reprezentacija.rs». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Յովանիչ» հոդվածին։ |