Միլանկա Օպաչիչ (սերբ.՝ Milanka Opačić / Миланка Опачић, ապրիլի 17, 1968(1968-04-17), Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ քաղաքական գործիչ, Խորվաթիայի փոխվարչապետ և սոցիալական քաղաքականության և երիտասարդության նախարար՝ Զորան Միլանովիչի կառավարությունում, ինչպես նաև Խորվաթիայի խորհրդարանում հիմնական ձախ կենտրոնամետ քաղաքական ուժի` Խորվաթիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի տեղակալ։

Միլանկա Օպաչիչ
 
Կուսակցություն՝ Խորվաթիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Զագրեբի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 17, 1968(1968-04-17) (55 տարեկան)
Ծննդավայր Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն  Խորվաթիա

1991 թվականին ավարտել է Զագրեբի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը։ Առաջին անգամ խորվաթական խորհրդարանի պատգամավոր է դարձել 1992 թվականի ընտրություններում[1]։ Պարբերաբար ընտրվել է Սաբորի պատգամավոր՝ 2000, 2003, 2007 և 2011 թվականների ընտրություններում։ 2007 թվականին դարձել է Խորվաթիայի խորհրդարանում Խորվաթիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ։ Եղել է ընտանիքի, երիտասարդության և սպորտի հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ։

2011 թվականի ընտրություններում հաղթելուց հետո՝ 2011 թվականի դեկտեմբերի 23-ին նշանակվել է վարչապետի տեղակալ և սոցիալ-քաղաքականության ու երիտասարդության նախարար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել