Միզերերե (ֆր.՝ Miserere), ֆրանսիացի գրող և սցենարիստ Ժան-Քրիստոֆ Գրանժեի 2008 թվականին լույս տեսած դետեկտիվ ժանրին պատկանող վեպը։

Միզերերե
ֆր.՝ Miserere
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրքրեական վեպ
ՀեղինակԺան-Քրիստոֆ Գրանժե
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն
ՏեսարանՓարիզ
Հրատարակվել է2008

Սյուժե խմբագրել

Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենում խորհրդավոր կերպով կատարված սպանություն։ Զոհը նույն եկեղեցու մանկական երգչախմբի ղեկավար և երգեհոնահար Վիլհելմ Գյոտցն էր, ով 1973 թվականին Չիլիում տեղի ունեցած զինվորական հեղաշրջումից հետո մի կերպ կարողացել է փախչել գաղտնի ոստիկանության ճիրաններից և ապաստան գտել Փարիզում։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Սարգիսը կատարված սպանության մասին, բացի ոստիկանությունց տեղեկացնում է նաև այդ եկեղեցու հավատացյալ և Փարիզի հայկական համայնքի հարգված անդամներից մեկին՝ ոստիկանության նախկին սպա Լիոնել Կասդանին։ Կասդանը խիստ հետաքրքրվում է այդ տարօրինակ սպանությամբ և ձեռնամուխ լինում այդ դեպքի հետաքննությանը։ Շուտով նրան է միանում նաև ոստիկանության աշխատակից Սեդերիկ Վոլոկինը։ Նրանք երկուսով կարողանում են հետաքննել և բացահայտել զոհի՝ Վիլհելմ Գյոտցի մութ անցյալը, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս վեպի հերոսներին լույս սփռելու այս խորհրդավոր սպանության հանգամանքների վրա։

Էկրանավորում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Միզերերե(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ խմբագրել