Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Փարիզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (ֆր.՝ Cathédrale arménienne de Saint-Jean-Baptiste) տաճար Փարիզի ութերորդ թաղամասում՝ Ալմա հրապարակի մոտակայքում, կառուցվել է 1904 թվականին 20-րդ դարի խոշորագույն հայ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով, ֆրանսիացի ճարտարապետ Ալբեր Դեզիրե Գիլբերտի նախագծով։
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մայր տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Հասցե | 15, rue Jean-Goujon, 75008 Paris |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Ֆրանսահայոց Թեմի |
Հոգևոր կարգավիճակ | գործող |
Ներկա վիճակ | լավ |
Նվիրված | Հովհաննես Մկրտիչ |
Անվանված | Հովհաննես Մկրտիչ |
Ճարտարապետ | Ալբեր Գիլբեր |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1904 |
Հիմնադրված | 1902 |
![]() | |
![]() | |
ՊատմությունԽմբագրել
Եկեղեցին գտնվում է համար 15 Ժան Գուժոն փողոցում՝ Փարիզի 8-րդ շրջանում Ելիսեյյան դաշտերի հարևանությամբ։ Եկեղեցու կառուցման համար հայ բարերարը վճարել է այն ժամանակների համար աստղաբաշխական մի գումար՝ 1.100. 000 հազար ֆրանկ, որից 450.000 ֆրանկը միայն հողի ձեռք բերման համար[1]։ Այս շռայլության համար նախագահ Էմիլ Լուբեն Մանթաշովին պարգևատրեց Պատվավոր լեգիոնի շքանշանով։ 1922 թվականին գեներալ Անդրանիկ Օզանյանի պսակադրությունը տեղի է ունեցել այս տաճարում[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Սարուխան Առաքել (2011)։ Ալեքսանդր Մանթաշյանց։ Մեծ վաճառականը և բարեգործը։ Երևան: Ինտեր կռնակ։ էջ 127
- ↑ «Սուրբ Հովհաննես Մկրտիչ մայր տաճար»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18