Միզածորան

երիկամի արտատար ծորան, որով մեզն անցնում է միզապարկ

Միզածորան, երիկամի արտատար ծորան, որով մեզն անցնում է միզապարկ։ Միզածորանը երիկամի ավազանի անմիջական շարունակությունը կազմող խողովակ է, երկարությունը՝ 30-35 սմ, արտաքին տրամագիծը՝ 4-7 մմ։ Գտնվում է որովայնի խոռոչի ետին պատի առաջային երեսին, այնուհետև իջնում է կոնքի խոռոչ ու բացվում միզապարկի մեջ։ Միզածորանի պատերը կազմված են երեք շերտից, արտաքին՝ շարակցահյուսվածքային, միջին՝ մկանային, և ներքին՝ լորձաթաղանթային։ Մկանային շերտի կծկումների շնորհիվ մեզը պարբերաբար անցնում է միզապարկ։ Միզածորանի հիվանդություններից առավել հաճախ հանդիպում են լորձաթաղանթի բորբոքումը (ուրեթրիտ) և միզածորանի քարը։

Միզածորան
Տեսակօրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասմիզամուղ համակարգի օրգան, organ with organ cavity?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էՄիզային համակարգ և upper urinary tract?
Զարկերակsuperior vesical artery?
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
ureter development?
Միանում էԵրիկամային ավազան և Միզապարկ
MeSHA05.810.776
Foundational Model of Anatomy9704
Terminologia Anatomica 98A08.2.01.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Նոր հանրագիտարանային բառարան, 1911-1916, Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947) և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7
 Ureters Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միզածորան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 532