Երիկամային ավազան
Երիկամային ավազան կամ երիկամի ավազան, միզածորանի ձագարաձև լայնացած հատվածն է երիկամում։ Երիկամային ավազանը այն հատվածն է, որտեղ միանում են երկու կամ երեք մեծ բաժակները։ Այն կազմված է լորձաթաղանթից՝ ծածկված փոփոխական էպիթելով, և ստորադիր շարակցահյուսվածքային սեփական թիթեղից։ Մեզը միզածորան է անցնում երիկամային ավազանի միջոցով։ Երիկամային ավազանում կարող են առաջանալ և՛ որոշ քաղցկեղներ, և՛ պիելոնեֆրիտ։
Երիկամային ավազան | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | segment of ureter?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | երիկամ և upper urinary tract? |
Անատոմիական տեղայնացում | երիկամ |
Միանում է | renal calyx? և միզածորան |
MeSH | A05.810.453.537 |
Foundational Model of Anatomy | 15575 |
Terminologia Anatomica 98 | A08.1.05.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] |
Renal pelvis Վիքիպահեստում |
Կլինիկական նշանակություն
խմբագրելԵրիկամային ավազանում կարող են առաջանալ և՛ որոշ քաղցկեղներ, և՛ պիելոնեֆրիտ, իսկ երիկամաքարային հիվանդության դեպքում քարերը կարող են խցանել ամբողջ երիկամային ավազանը կամ միայն մի հատվածը։ Երիկամային ավազանի չափսը մեծ դեր է խաղում հիդրոնեֆրոզի աստիճանը գնահատելիս։ Նորմայում ավազանի տրամագիծը փոքր է 4մմ-ից 32 շաբաթականից մեծ պտղի մոտ և 7մմ՝ հետագայում[3]։ Չափահաս մարդկանց 13%-ի մոտ ավազանի լայնակի տրամագիծը 10մմ է[4]։
Ստուգաբանություն
խմբագրելԵրիկամային ավազան անվանումը ծագել է լատիներեն "pelvis" բառից, որն արտացոլում է ավազանի և՛ ձևը, և՛ ֆունկցիան՝ հավաքելով մեզը բաժակներից և ձագարի նման դատարկելով միզածորանի մեջ[5]։ Երիկամային ավազանը երբեմն անվանում են նաև pyelum (հուն․՝ πύελος pýelos, "trough", ‘anything hollow’), pyelo նշանակում է ավազան։
Լրացուցիչ նկարներ
խմբագրել-
Երիկամային ավազանի սաղմնաբանական նկարագրություն
-
Մահացած մարդու երիկամային ավազան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ http://www.bartleby.com/107/253.html
- ↑ Page 189 in: V. D'Addario (2014). Donald School Basic Textbook of Ultrasound in Obstetrics & Gynecology. JP Medical Ltd. ISBN 9789351523376.
- ↑ Emamian SA, Nielsen MB, Pedersen JF, Ytte L (1993). "Sonographic evaluation of renal appearance in 665 adult volunteers. Correlation with age and obesity". Acta Radiol. 34 (5): 482–5. doi:10.3109/02841859309175388. PMID 8369185.
- ↑ Merriam-Webster, Merriam-Webster's Unabridged Dictionary, Merriam-Webster.