Միդուեյ (ֆիլմ)
«Միդուեյ» (անգլ.՝ Midway), Ռոլանդ Էմերիխի գեղարվեստական ֆիլմը պատմական դրամայի և մարտաֆիլմի ժանրում։ Սցենարը գրել է Ուես Թուքը։ Գլխավոր դերերը կատարում են Վուդի Հարելսոն, Լյուկ Էվանսը և Մենդի Մուր։ Ֆիլմը վարձույթի է հանվել 2019 թվականի նոյեմբերի 8-ին։
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմը պատմում է Միդուեյի համար մղված մարտի մասին, որը տեղի է 1942 թվականին։ Մարտը դարձել է որոշիչ իրադարձություններից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմի խաղաղօվկիանոսյան ռազմական թատերաբեմում։ Կենտրոնում ամերիկյան ու ճապոնական էսկադրաների բախումն է Միդուեյ օղակակղզու շրջանում։ Ճապոնական ավիացիայի հարձակումից հետո մարտի ելքը որոշել է ամերիկյան վայրասլաց ռմբակոծիչների պատասխան գրոհը, որից հետո հակառակորդն սկսել է նահանջել։
ԴերերումԽմբագրել
- Վուդի Հարելսոն – ադմիրալ Չեստեր Նիմից
- Լյուկ Էվանս – հրամանատար Քլարենս Մաքքլասկի
- Մենդի Մուր – Աննա Բեստ
- Պատրիկ Ուիլսոն – հրամանատար Էդվին Լեյթոն
- Բրեննան Բրաուն – հրամանատար Ժոզեֆ Ռոչֆորտ
- Էդ Սքրեյն – լեյտենանտ Դիք Բեստ
- Աարոն Էկհարտ – փոխգնդապետ Ջեյմս Դուլիթլ
- Նիք Ջոնաս – ավիամեխանիկ Բրունո Գայդո
- Դենիս Քուեյդ – ծովակալ Ուիլյամ Հոլսի
- Քայան Ջոնսոն – Ջեյմս Մյորեյ
- Լյուկ Քլեյթնանկ – լեյտենանտ Քլարենս Էռլ Դիքինսոն
- Դարեն Քրիս – հրամանատար Յուջին Լինդսի
- Ալեքսանդր Լյուդվիգ – լեյտենանտ Ռոյ Փիրս
- Բրենդոն Սքլիներ – Ջորջ Գեյ
- Ջեյմս Քարպինելո – կապիտան Ուիլյամ Բրոքման
- Խիրոակի Շինտանի – կայսր Հիրոհիտո
- Իդա Հիրոմոտա – վարչապետ Հիդեկի Տոձիո
- Տադանոբու Ասանո – ծովակալ Թամոն Յամագուտի
- Էտցուսի Տոյոկավա – ծովակալ Իրորոկու
- Ձյուն Կունիմուրա – փոխծովակալ Տյուիտի Նագումո
- Հիրո Կանագավա – հրամանատար Իսամո Ֆուձիտա
- Փիթեր Շինկոդա – կապիտան Մինորու Գենդա
ԱրտադրությունԽմբագրել
2017 թվականի մայիսի 23-ին հայտարարվել է, որ Ռոլանդ Էմերիխը՝ որպես ռեժիսոր, նկարահանելու է «Միդուեյ» վերնագրով ֆիլմ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին[7]։ 2018 թվականի ապրիլին Վուդի Հարելսոնը և Մենդի Մուրը միացել են ֆիլմի դերասանական կազմին[8]։ 2018 թվականի հուլիսին Լյուկ Էվանսը քասթինգի է մասնակցել հրամանատար Քլարենս Մաքքլասկիի դերի համար, որն արժանացել է ռազմածովային խաչի Միդեույի մարտում իր ունեցած դերակատարման համար[9]։ Ռոբի Բաունհարթերը միացել է նկարահանումներին որպես կինոօպերատոր[10]։
Օգոստոսին դերասանական կազմին են միացել նաև Պատրիկ Ուիլսոնը[11], Էդ Սքրեյնը[12], Աարոն Էկհարտ), Նիք Ջոնասը, Տադանոբու Սանոն և Դենիս Քուեյդը[13]։ Դարեն Քրիսը, Ալեքսանդր Լյուդվիգը և Բրենդոն Սքլիները դերասանական կազմում ընդգրկվել են սեպտեմբերին[14][15][16]։
ՆկարահանումներԽմբագրել
Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2018 թվականի սեպտեմբերի 5-ին Հոնոլուլուում։ Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են նաև Մոնրեալում[10]։
ԹողարկումԽմբագրել
Ֆիլմը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 8-ին՝ Վետերանների օրվա ուիքենդին[17]։
ՄարքեթինգԽմբագրել
Ֆիլմի թիզերային ազդագիրը թողարկվել է 2019 թվականի հունիսի 4-ին, երբ նշվում էր Միդուեյի ճակատամարտի 77-րդ տարին[18]։ Ֆիլմից տեսարաններ ներկայացնող տասներեք նկարների հավաքածուն թողարկվել է 2019 թվականի հունիսի 26-ին, իսկ նրա առաջին թրեյլերը՝ հաջորդ օրը (հունիսի 27)[19]։ Ֆիլմի երկրորդ և վերջին թրեյլերը թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 12-ին, իսկ նրա թատերական ազդագիրը՝ սեպտեմբերի 25-ին[20][21]։ Ընդհանուր առմամբ Lionsgate ստուդիան ֆիլմի գովազդման վրա ծախսել է $40 մլն[5]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.scope.dk/film/11880-midway#fakta
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ https://theworldofmovies.com/midway-2019-movie-review/
- ↑ Pamela McClintock (November 8, 2019)։ «Box Office: 'Midway' Downs 'Doctor Sleep' in Surprise Upset»։ The Hollywood Reporter
- ↑ 5,0 5,1 D'Alessandro Anthony (November 10, 2019)։ «How ‘Doctor Sleep’ Went Into A Coma At The B.O. With Dreary $14M+ Opening, Following Surprise $17M+ Attack By ‘Midway’ – Update»։ Deadline Hollywood։ Վերցված է November 10, 2019
- ↑ 6,0 6,1 «Midway (2019)»։ Box Office Mojo։ Վերցված է January 12, 2020
- ↑ Jr Mike Fleming (մայիսի 23, 2017)։ «Bona Film Group Stakes $80M On Roland Emmerich/Mark Gordon WWII Battle Pic ‘Midway:’ Cannes»։ Deadline։ Վերցված է մայիսի 24, 2017
- ↑ Wiseman Andreas (մայիսի 2, 2018)։ «Roland Emmerich’s WWII Epic ‘Midway’ Sets Sail With Woody Harrelson, Mandy Moore & AGC Studios — Cannes Hot Pic»։ Deadline։ Վերցված է մայիսի 4, 2018
- ↑ Kit Borys (հուլիսի 3, 2018)։ «Luke Evans Joins Roland Emmerich's Naval Action Movie 'Midway' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է հուլիսի 6, 2018
- ↑ 10,0 10,1 Marc Christopher (հուլիսի 24, 2018)։ «Roland Emmerich's WWII Epic 'Midway' Adds 'The Guest' Cinematographer - GWW»։ thegww.com։ Վերցված է հուլիսի 24, 2018
- ↑ Patrick Wilson Boards Roland Emmerich’s ‘Midway’
- ↑ Ed Skrein Joins Roland Emmerich’s World War II Film ‘Midway’ (EXCLUSIVE)
- ↑ Roland Emmerich’s ‘Midway’ Enlists Aaron Eckhart, Nick Jonas, Tadanobu Asano, Keean Johnson, Ahead Of Fall Shoot
- ↑ Emmy-Nominated ‘Versace’ Star Darren Criss Boards Roland Emmerich’s ‘Midway’
- ↑ ‘Vikings’ Star Alexander Ludwig Joins Roland Emmerich’s ‘Midway’ (EXCLUSIVE)
- ↑ Brandon Sklenar Joins Roland Emmerich’s ‘Midway’; Tanner Beard Cast In ‘We Summon The Darkness’
- ↑ D'Alessandro Anthony (սեպտեմբերի 5, 2018)։ «Roland Emmerich’s WWII Epic ‘Midway’ To Open Veterans Day Weekend 2019»։ Deadline։ Վերցված է սեպտեմբերի 6, 2018
- ↑ Barber James (հունիսի 4, 2019)։ «Take a First Look at This Fall's WWII Epic 'Midway'»։ Military.com։ Վերցված է հունիսի 27, 2019
- ↑ Truitt Brian։ «Exclusive: Watch the first trailer for 'Midway,' Roland Emmerich's World War II epic»։ USA TODAY
- ↑ Hemmert Kylie (սեպտեմբերի 12, 2019)։ «New Midway Trailer: The Courage of a Few Will Change the Fate of the World»։ ComingSoon.net։ Վերցված է հոկտեմբերի 16, 2019
- ↑ Parlevliet Mirko (սեպտեմբերի 25, 2019)։ «New Midway Poster: The Roland Emmerich Film Opening Nov. 8»։ Vital Thrills։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-06-ին։ Վերցված է հոկտեմբերի 16, 2019
Արտաքին հղումներԽմբագրել
- Ֆիլմի մասին Ռոջեր Էբերտի կայքում