Միավոր շրջանագիծ

(Վերահղված է Միավոր շրջանից)

Մաթեմատիկայում միավոր շրջանագիծը շրջանագիծ է, որի շառավիղը հավասար է 1-ի[1]։ Հաճախ՝ հատկապես եռանկյունաչափությունում, միավոր շրջանագիծը ունի միավոր շառավիղ և շրջանագծի կենտրոնը գտնվում է կոորդինատների համակարգի սկզբնակետում՝ (0, 0)-ում։ Տոպոլոգիայում այն հաճախ նշանակվում է S1-ով, քանի որ այն մեկ չափանի միավոր հիպերսֆերա է[2][2]։

Unit circle
Միավոր շրջանագիծ։ t փոփոխականը անկայն չափն է։

Եթե (x, y) կետը գտնվում է շրջանագծի վրա, ապա և կետերը 1 ներքնաձգով ուղղանկյուն եռանկյան կողերի երկարություններին են հավասար։ Հետևաբար, ըստ Պյութագորասի թեորեմի ճիշտ է հետևալ հավասարումը.

Քանի որ x2 = (−x)2 կամայական x-ի համար և քանի որ x կամ y առանցքների նկատմամբ միավոր շրջանագծի կամայական կետի արտացոլումը գտնվում է միավոր շրջանագծի վրա, հետևաբար այս հավասարումը ճիշտ է շրջանագծի կամայական (x, y) կետի համար, ոչ թե միայն առաջին քառորդի կետերի համար։

Միավոր շրջանագծի ներքին մասը կոչվում է միավոր շրջան, իսկ միավոր շրջանի և միավոր շրջանագծի միավորումը՝ փակ միավոր շրջան։

Կոմպլեքս հարթությունում խմբագրել

 

Կոմպլեքս հարթությունում միավոր մոդուլ ունեցող թվերը շոչվում են միավոր կոմպլեքս թվեր։ Սա այն z կոմպլեքս թվերի բազմությունն է, որոնց համար տեղի ունի  ։ Եթե կոմպլեքս թիվը ներկայացնենք իրական և կեղծ մասերով ( ), ապա կստանանք  ։

Կոմպլեքս միավոր շրջանագիծը կարելի է նաև ներկայացնել դրական իրական առանցքի հետ կազմած   անկյամբ։ Այս դեպքում ստացվում է   ցուցչային ֆունկցիան (տես Էյլերի բանաձև

Կոմպլեքս բազմապատկման գործողությամբ միավոր կոմպլեքս թվերը խումբ են և կոչվում են շրջանագծային խումբ, որը հաճախ նշանակվում է  -ով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Weisstein, Eric W. «Unit Circle». mathworld.wolfram.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
  2. 2,0 2,1 Weisstein, Eric W. «Hypersphere». mathworld.wolfram.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.