«Միան և ես» (անգլ.՝ Mia and Me), անիմացիոն սերիալ[1]: Սերիալը վաճառվել է ավելի քան 50 երկրներում և հեռարձակվում է ամբողջ աշխարհում մոտ 70 ալիքներով: Ընգրկում է իր մեջ հեռուստասերիալը և CGI-անիմացիան:

Picto infobox cinema.png
Միան և ես
անգլ.՝ Mia and Me
Տեսակհեռուստասերիալ
Ժանրֆենտեզի հեռուստատեսություն
ՊրոդյուսերGerhard Hahn?
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա և Flag of Italy.svg Իտալիա
Լեզուանգլերեն
Տևողություն24 րոպե
Թվական2011
mia-and-me.com

ՍյուժեԽմբագրել

Պատմությունը սկսում է, երբ Միա անունով մի աղջիկ մեկնում է սովորելու Ֆլորենցիայի հեղինակային գիշերօթիկ դպրոցում աշակերտներկի փոխանակությամբ: Վերջերս նրա ծնողները զոհվել են դժբախտ պատահարի պատճառով: Միայի հորաքույրը նվիրում է նրան խաղ մեծ գրքի տեսքով, որի անունն էր «Սենտոպիայի լեգենդները» (գիրքը, որը Միայի հայրիկը կարդում էր իր մանկության ժամանակ), որը ամբողջությամբ լցված է միստիկական ռուներով, և թևնոց, որը թույլ էր տալիս նրան տեղափոխվել Սենտոպիայի կախարդական աշխարհ: Այն լի էր թևավոր էլֆերով (փերիներ), պաներով (այծանման արարածներ), միաեղջյուրներով, վիշապներով և ուրիշ արարածներով:

Սենտոպիա կատարած ճանապարհորդության ժամանակ Միան դառնում է գեղեցիկ, թևավոր և հեքիաթային էլֆուհի: Առաջին Ճանապարհորդության ժամանակ Միան ծանոթանում է Ֆադլ անունով պանի հետ և փրկում է Լիրիա անունով միաեղջյուրին, ընդ որում պարզվում է, որ նա կարողանում է խոսել միաեղջյուրների հետ, ինչը Սենտոպիայում չէր հոջողվել դեռ ոչ մի էլֆի: Հետո Միան ծանոթանում է Մո և Յուկո անուններով էլֆերի հետ, որոնք դառնում են նրա ընկերները և օգնում են նրան Պանտեյայի դեմ կռվի մեջ, որը ցանկանում էր գողանալ բոլոր միաեղջյուրներն, որպեսզի երկարացնի իր երիտասարդությունը: Պանտեյայի դեմ զենքը և կամակատարը դառնում է Տրուբատուսը (Ֆադլի երաժշտական գործիքը, որն արձակում է սրասափելի ձայն): Երբ Տրուբատուսը հայտնվում է Պանտեյայի ձեքերում, նա բաժանում է այն մի քանի մասերի: Որոշ ժամանակ անց Լիրիա միաեղջյուրի մոտ ծնվում է որդի՝ Օնչոն, որը կարողանում էր կենդանացնել մահացած հողը և գտնել Տրուբատուսի մասերը, դրանից հետո Միան և նրա ընկեները ամեն սերիայում հավաքում են այդ մասերը: Միաեղջյուրներին բռնելու Գորգոնայի հերթական փորձի ժամանակ Լիրիան, պաշտպանելով Օնչոյին, թողնում է, որ իրեն առևանգեն: Ամենավերջում Միային, Մոյին և Յուկոյին վերջապես հաջողվում է հավաքել Տրուբատուսի բոլոր մասերը: Սկսվում է Պանտեյայի դեմ վերջնական պայքարը: Ամբողջությամբ հավաքելով Տրուբատուսը՝ հերոսները հաղթում են Պանտեյային, և նա դառնում է թերթիկներ:

Այդ ժամանակ իրական աշխարհում Միան ծանոթանում է Վինսենթի հետ, որն արագ իմանում է Միայի գաղտնիքը: Միան ծանոթանում է նաև հարուստ ընտանիքից մի տհաճ անձնավորության՝ Վիոլետայի հետ, որը նա հաճախ էր նվաստացնում Միային: Միայի երկրորդ ամենալավ ընկերը դառնում է սենյակի հարևանուհին՝ Պոլան, որն անցյալում ենթարկվում էր Վիոլետային:

Երկրորդ սեզոնում Միան տեղափոխվում է իր պապիկ Ռենցոյի մոտ՝ ֆերմա, որտեղ հարևանությամբ ապրոմ էր կոմսուհի Դի Նոլան՝ Վիոլետայի մայրիկը: Շուտով պարզվում է, որ Ռենցոյի մոտ կային բաց թողնված վճարումներ և նա կարող էր մնալ առանց իր ֆերմայի: Սկզբում Միան և Մարիոն փորձում էին փող հավաքել՝ խմորեղեն վաճառելով, և այդ իսկ պատճառով Մարիոն հանուն Ռենցոյի ընդունվում է աշխատանքի կոմսուհի Դի Նոլայի մոտ: Վիոլետայի ձին՝ Սափֆիրը հաճախ թամբից վայր էր գցում Վիոլետային և չէր թողնում իր վրա զբոսնել, այս իսկ պատճառով կոմսուհի Դի Նոլան Վիոլետայի խնդրանքով ձիուն տանում է սպանդանոց: Ռենցոն հանուն Միայի գնում է այդ ձին, և Միան որոշում է մասնակցել ձիերի մրցույթին և հաղթել այն, որպեսզի փրկի ֆերման:

Այդ ժամանակ Սենտոպիայում Միան, Մոն և Յուկոն հանդիպում են նոր անտագոնիստի՝ Ռիքսյելի հետ, որին էլֆերը իսկզբանե շատ ջերմ էին ընդունում: Ռիքսյելի խնդիրը թևավոր միաեղջյուր Օնոյին (Օնչոի հայրիկին) գտնելն ու Դիստոպիային հասցնելն էր: Գարգոնան միավորվում է Ռիքսյելի հետ: Միան, Մոն, Յուկոն և Օնչոն սկսում են փնտրել չորս ոսկե օղակ, որոնցից կազմված է թագավոր Օնոյի թագը: Այդ թագը Ծիածան կղզու բանալին է, որը հանդիսանում է կարևոր մաս Ռիքսելի թույնի հակադեղի համար: Սենտոպիայի աշխարհում հայտնվում է նաև Վիոլետան, որը դառնում է էլֆուհի Վարիան: Վարիան ցանկանում է միանալ Միայի, Մոյի, և Յուկոյի թիմին, բայց նրան դուր չի գալիս, որ Միան է նրանց առաջնորդը: Այդ իսկ պատճառով Վարիան գաղտնի գործարք է կնքում Ռիքսելի հետ, որն էլ խոստանում է օգնել ազատվել Միայից: Երբ Միան և Օնչոն հայտնվում են Ծիածանի կղզում, իմանում են, որ Օնչոի հայրիկը՝ Օնոն ողջ է: Որպեսզի գտնեն Օնոյին ընկերները մեկնում են սառը երկրներ, որտեղ նրանք գտնում են սառյուցի մեջ սառցրած Օնոյին և ազատում նրան:

Վիոլետայի և իր մոր հարաբերությունները չեն ստացվում, և այդ իսկ ղպատճառով Սենտոպիա կատարած հերթական ճանապարհորդությունից հետո նա շպրտում է համայիլը, որը նրան օգնում էր վերադառնալ իրական աշխարհ: Երբ հայտնի է դառնում Վիոլետայի անհետացումը իրական աշխարհում, Միան սկսում է մտածել, որ Վարնան Վիոլյետան է, շուտով իր ենթադրությունները ճշմարիտ են դառնում: Երբ սկսում է մրցույթը, Միան հանդիպում է Վիտորիո Դի Նոլային, և նա խնդրում է փոխանցել Վիոլետային, որ նա շատ է սիրում նրան և առաջարկում է տեղափոխվել իր հետ ապրել: Վիոլետան վերադառնում է իրական աշխարհ, որտեղ նա վերամիավովում է հոր հետ, դեմ է դուրս գալիս մորը և հարժարվում է մասնակցել մրցույթին, որիւ արդյունքում կոմսուհի Դի Նոլան ստիպված էր ինքը մասնակցել մրցույթին: Վերջում Միային և նրա ընկերներին հաջողվում է հաղթել Ռիքսելին: Միան վերադառնում է իրական աշխարհ և հաղթում է մրցույթում:

ԿերպարներԽմբագրել

  • Միա Մարկոնի (անգլ.՝ Mia MIarconi), գլխավոր հերոսուհին: Ծնողների մահից հետո նա սկսեց սովորել Ֆլորենցյաի հեղինակավոր գրշերօթիկ դպրոցում: Իրական աշխարհում նրա աչքերը դարչնագույն են, մազերը՝ շականակագույն, իսկ Սենտոպիայում նրա մազերը ֆուքսիայի գույնի են և աչքերը մանուշակագույն: Երբ նա երեխա էր, նրա հայրիկը հաճախ կարդում էր Սենտոպիայի մասին գիրքը: Թևնոցի օգնությամբ, որը գրքի հետ էր, Միան կարող էր տեղափոխվել Սենտոպիա՝ նշելով ճիշտ գաղտնաբառը: Միան նաև կարողանում է խոսել միաեղջյուրների հետ: Միայի ամենալավ ընկերը իրական աշխարհում Վինսենթն է, իսկ Սենտոպիայում նրա ամենալավ ընկերները դառնում են Յուկոն և Մոն:

Իրական աշխարհումԽմբագրել

  • Վինսենթ (անգլ.՝ Vincent), իրական աշխարհում Միայի առաջին ընկերը: Նա կարողանում է կարդալ սեպագրերը: Նա առաջինն էր, ով իմացավ Միայի գաղտնիքի մասին:
  • Պոլա (անգլ.՝ Paula), Միայի սենյակի հարևանուհին: Սկզբում նա Վիոլյետայի ընկերն էր, բայց հետո շփվում է Միայի հետ և դառնում նրա լավ ընկերը: Առաջին եթերաշրջանի նախավերջին և վերջին սերիաներում նա իմանում է Միայի գաղտնիքի մասին:
  • Վիոլետա Դի Նոլա (անգլ.՝ Violetta Di Nola), Միայի դասընկերուհին, պճնամոլ և, ինչպես նա իրեն է անվանում, «մոդայի թագուհի»: Նա կոմսուհի Դի Նոլայի դուստրն է: Հաճախ ծաղրում է Միային: Նա ցանկանում էր ամեն գնով գողանալ Միայի գիրքը և պարզել, թե ինչ է նա թաքցնում: Երկրորդ եթերաշրջանում Վիոլետան իմանում է Միայի գաղտնիքի մասին և Միայի նման տեղափոխվում Սենտոպիա՝ օգտագործելով Միայի թևնոցի քարի մի մասը ամուլետի տեսքով:
  • Ռենցո Ջենովեզե (անգլ.՝ Renzo Genoveze), Միայի պապիկը, նա հաճելի, ուրախ և հանգիստ մարդ է: Ռենցոն քաղաքից դուրս ֆերմա ունի, որտեղ ամառային արձակուրդների ժամանակ մեկնել էր Միան:
  • Մարիո (անգլ.՝ Mario), երիտասարդ, որն ամառվա ընթացքում աշխատում է Ռենցոյի մոտ, որպեսզի սովորի գյուղատնտեսությունը: Մարիոն աշխատում է նաև կոմսուհի Դի Նոլայի մոտ: Նա սիրահարված է Միային: Գիտի Միայի գաղտնիքի մասին:
  • Սիլվիո Ֆրասկատի (անգլ.՝ Silvio Frascati), ոստիկան և Ռենցոի հին ընկերն է:
  • Կոմսուհի Դի Նոլա (անգլ.՝ Contessa Di Nola), Ռենցոի հարևանուհին, Վիոլետայի մայրիկը: Երկրորդ եթերաշրջանում ցույց է տված, որ կոմսուհին խիստ է Վիոլետայի հանդեպ:
  • Վիտորիո Դի Նոլա (անգլ.՝ Vittorio Di Nola), Վիոլետայի հայրիկը: Ի տարբերություն կոմսուհու՝ Վիտորիոն բարի է Վիոլետայի հանդեպ և շատ է սիրում նրան: Կոմսուհին մեղավորում էր Վիտորիոին, որ նա կարող էր վիոլետայի անհետացմանը մասնակից լինել:
  • Ֆրանկա (անգլ.՝ Franca), Մարիոյի տատիկը: Ենթադրվում է, որ Ֆրանկան ռոմանտիկ հարաբերություններ ունի Ռենցոյի հետ:

ՍենտոպիայումԽմբագրել

  • Օնչո (անգլ.՝ Onchao), թևավոր միաեղջյուր: Օնչոն ունի ոսկեգույն եղջյուր, որը կարող է կենդանացնել բույսերը և գտնել Տրուբատուսի մասերը: Նա Լիրիաի և Օնոյի որդին է: Առաջին եթերաշրջանի վերջին սերիայում նա կարողանում է աճեցնել իր ցեղակից միաեղջյուրների եղջյուրները: Երկրորդ եթերաշրջանում նա, երևի, սիրահարված էր Ֆլյորին, ծիածանային միաենղջյուրին, որը ապրում էր Ծիածանի կղզու վրա:
  • Արքայազն Մո (անգլ.՝ Prince Mo), թագավոր Ռեյնորի և թագուհի Մայլայի որդին: Նա քաջ մարտիկ է և ցանկանում է նմանվել իր հորը: Առաջին եթերաշրջանում սիրահարված է Միային, բայց գիրտի, որ իր ապագան կարող է լինել միայն իր մանկության ընկերոջ՝ Յուկոյի հետ: Երկրորդ եթերաշրջանում նա ուշադրություն է դարձնում միայն Յուկոյին, բայց, թվում էր, որ նա խանդում էր Յուկոյին Սիմոյի հանդեպ: Բայց հետո հասկանում է, որ Յուկոն միայն իրեն է սիրում:
  • Յուկո (անգլ.՝ Yuko), էլֆուհի: Թագավորությունում ամենալավ մարտիկներից մեկն է և կռվի մեջ լավ է: Յուկոն Մոյի մանկության ընկերն է: Երկրորդ եթերաշրջանում թվում է, որ նա սիրահարված է Սիմո էլֆին, որն արում էր Բլեքֆուտում: Բայց Յուկոն ընտրում է Մոյին:
  • Ֆադլ (անգլ.՝ Phuddle), փոքր և շատախոս պան, իր ցեղակիցներին նման չէ, ինչի պատճառով վտարված էր իր ցեղակիցների կողմից: Նրա գործիքի շնորհիվ, որի անունն էր «Տրուբատուս» Միան, Մոն և Յուկոն վերջապես կարողացան հաղթել Պանթեային: Նաև Ֆադլը պատրաստում է սարքավորումներ:
  • Լիրիա (Lyria), առաջին միաեղջյուրը, որին հանդիպեց Միան: Լիրիան Օնչո անունով մի որդի ունի, որը ծնվել է առաջին եթերաշրջանում: Լիրիան ունի սպիտակ գունավորում և վարդագույն բաշով: Լիրիան բարի է, իմաստուն և քաջ, նա նաև զոհաբերելց իրեն, որպեսզի փրկի իր որդի Օնչոյին:
  • Արքա Ռեյնոր (անգլ.՝ Reynor), Սենտոպիայի արքան և Մոյի հայրիկը, իմաստուն ղեկավար և քաջ մարտիկ: Նա շատ է սիրում իր կնոջը՝ Մայլային:
  • Թագուհի Մայլա (անգլ.՝ Mayla), Սենտոպիայի թագուհին և Մոյի մայրիկը: Միշտ գիտի՝ երբ տա լավ խորհուրդ և իսկապես սիրում է իր ամուսնուն՝ Ռեյնորին:
  • Պանթեյա (անգլ.՝ Panteha), մունկուլյուսների թագուհին, նա միշտ կրում է դիմակ, որպեսզի թաքցնի իր իրական տարիքը: Ունի Զիգո մականունը կրող կատու: Նա մունկուլյուսների և Գորգոնայի օգնությամբ ուզում է ստանալ միաեղջյուրների բոլոր եղջյուրները, որպեսզի մնա անվերջ երիտասարդ, բայց պարտություն է կրում Միայի և իր ընկերների կողմից: Պանթեյան ուզում է ամեն գնով գողանա Օնչոյի ոսկեգույն եղջյուրը: Պանթեյան ոչնչանում է Միայի կողմից Տրուբատուսի օգնությամբ, որը նրան դարձրեց թերթեր:
  • Գորգոնա (անգլ.՝ Gargona), «մուգ» էլֆ, Պանթեյաի օրոք նա եղել է մունկուլյուսների հրամանատարը: Գոռգոնան ատում է էլֆերին և միաեղջյուրներին և բռնում է նրանց օձերի օգնությամբ: Երկրորդ եթերաշրջանում միավորվում է Ռիքսելի հետ, որպեսզի առևանգեն Օնչոյին և վերադառնան հարազատ երկիր՝ Դիստոպիա:
  • Ռիքսել (անգլ.՝ Rixel), էլֆ, խաբեբա, նա արհեստական Ֆանտոպիա կղզու վրա գտնվող «Ռիքսյելի կրկեսը» անվանմանբ կրկեսի սեփականատերն է: Կենդանիներին վարժեցնելու համար նա օգտագործում է կանաչ առեղծվածային հեղուկ, որը հիպնոզացնում էր կենդանիներին: Դիստոպիայի մագիստրոսի ղեկավարությամբ նա մեկնում է Սինտոպիա Օնչոյին առևանգելու նպատակով: Միաեղջյուրին առևանգելուց հետո Ռիքսելը վերջապես կարող է միանալ Դիստոպիայի «Մուգ Էլֆերի» հասարակությանը: Դրա համար գործարք էր կնքել Գոռգոնայի հետ:
  • Օնո, միաեղջյուրների արքան, Լիրիայի ամուսինը և Օնչոյի հայրիկը: Օնոն կապույտ գույնավորմամբ է և ունի մուգ-կապույտ բաշ: Պանթեյաի հետ կռվից առաջ Օնոն բաժանեց իր թագը չորս մասերի և երեք օղակը տվեց քարե, աստղային և բյուրեղյա միաեղջյուրներին, իսկ չորրորդը թողեց իր մոտ: Հատնվում է երկրորդ եթերաշրջանում՝ "Միաեղջյուրների արքան" տեսարանում. նա մնում է սառցից պատրաստված կապկանում, բայց հետագակյում փրկվում է Օնչոյի, Յուկոյի, Միայի և Մոյի կողմից և օգնում է նրանց ընդունել մեկ կաթիլ ջուր «Ծիածանի քամուց», որպեսզի պատրաստեն Ռիքսելի կանաչ հեղուկի հակադեղը: Երկրորդ եթերաշրջանի նախավերջին սերիայում Ռիքսելը նրան հիպնոզի է ենթարկվում և քիչ էր մնում գնացել էր Դիստոպիյա, բայց, բարեբախտաբար, նորից փրկվում է իր որդու՝ Օնչոյի, Յուկոյի, Միայի և Մոյի կողմից, որոնք օգտագործել էին հակադեղը, որպեսզի փրկեն Օնոին:
  • Պոլիտեյ (անգլ.՝ Poltheus), օձանման արարած: Պոլիտեյը շատ խելացի և խորամանկ վաճառական է, որը ոչ էլֆերի և ոչ էլ Պանթեյաի կողմից է, որովհետև հետաքրքված է միայն բիզնեսի ղեկավարությամբ:
  • Փոքրիկ Կապույտ (անգլ.՝ Baby Blue), վիշապ, Միայի, Յուկոյի, Մոյի և Օնչոյի ընկերը: Վերջին սերիայում նա քանդեց դարպասները, որոնց հաետևում փակված էին միաեղջյուրները՝ այդպիսով փրկելով նրանց, իսկ հետո օգնեց Միային ազատվել Գոռգոնայից՝ նրան տանելով Սենտոպիայի ամենաբարձր լեռան՝ քամոտ ժայռերի մոտ: Նրա անունը կապված է նրա կապույտ դնչիկի հետ: Նա հայտնվում է միայն երկրորդ եթերաշրջանի չորորդ սերիայում:
  • Սիմո (անգլ.՝ Simo), միայնակ էլֆ, որը ապրում է Բլեքֆուդի անտառում: Միակողմանի սիրահարված է Յուկոյին, որը Միայի և Մոյի ընկերն է: Երկրորդ եթերաշրջանի ընթացքում նա սիրահարվում է Լասիտային և արդյունքում մեկնում են Ռիքսելի նավով երեք կենդանինեերի՝ Ֆլոյի, Միրիի և Սկրոբիթի հետ:
  • Տեսանդրա (անգլ.՝ Tessandra), Սիմոյի մայրիկը: Նա գիտի ինչպես պատրաստել Ռիքսելի կանաչ հեղուկի հակադեղը:
  • Գորգա (անգլ.՝ Gorga), Ռիքսյելի հրաշունչ դինովիշապը: Ամբողջ եթերաշրջանի ընթացքում Ռիքսյելի ազդեցության տակ է: Եթերաշրջանի վերջում Գորգան դուրս եկավ Ռիքսյելին ղեկավարությունից:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Mia and Me, http://www.imdb.com/title/tt2203143/, վերցված է 2020-07-27 

Արտաքին հղումներԽմբագրել