Մի՛ անհանգստացիր, սիրելի՜ս

Մի՛ անհանգստացիր, սիրելի՜ս (անգլ.՝ Don't Worry Darling), սպասվելիք հոգեբանական սարսափ թրիլեր ֆիլմ, որի ռեժիսորը Օլիվիա Ուայլդն է։ Վերջինս Ռոյ Լիի և Քեթի Սիլբերմանի հետ հանդես է եկել նաև որպես ֆիլմի պրոդյուսեր։ Սցենարի հեղինակներն են Ուայլդը, Սիլբերմանը, Քերին և Շեյն Վան Դայքը։

Picto infobox cinema.png
Մի՛ անհանգստացիր, սիրելի՜ս
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
ԺանրՀոգեբանական սարսափ թրիլեր
Թեմաինքնորոշում, հեռուստաներկայություն, Ապստամբություն և gaslighting?
Թվականսեպտեմբերի 5, 2022, սեպտեմբերի 23, 2022[2] և սեպտեմբերի 22, 2022[3][2]
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՕլիվիա Ուայլդ
Պրոդյուսեր
  • Ռոյ Լի
  • Քեթի Սիլբերման
  • Օլիվիա Ուայլդ
  • Միրի Յուն
Սցենարի հեղինակ
  • Քեթի Սիլբերման
  • Քերի Վան Դայք
  • Շեյն Վան Դայք
Դերակատարներ
ՕպերատորՄեթյու Լիբաթիք
ԵրաժշտությունՋոն Փաուել
ՄոնտաժՋենիֆեր Լեյմ և Աֆոնսո Գոնսալվես
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա[4]
Նկարահանման վայրԼոս Անջելես
Կինոընկերություն
  • New Line Cinema
  • Vertigo Entertainment
Տևողություն122 րոպե
Բյուջե20 000 000 $
ՏեղայնացնողWarner Bros. Pictures
IMDbID 10731256
ԿինոՊոիսկID 1379512
Պաշտոնական կայքէջ
Commons-logo.svg Don't Worry Darling Վիքիպահեստում

Ֆիլմի գլխավոր դերում 1950-ական թվականներին ապրող տնային տնտեսուհին է, որի դերը կատարում է Ֆլորենս Փյուն։ Գլխավոր դերերում հանդես են գալիս նաև Հարի Սթայլզը, Քրիս Փայնը, Ջեմմա Չանը, ՔիՔի Լեյնը, ինչպես նաև Ուայլդը։

ՍյուժեԽմբագրել

1950-ական թվականներին ապրող դժբախտ տնային տնտեսուհին իր համար տագնապալի ճշմարտություն է բացահայտում։

Դերասանական կազմԽմբագրել

ԱրտադրությունԽմբագրել

ԶարգացումԽմբագրել

2019 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ ընթանում է մրցութային պատերազմ 18 ստուդիաների միջև՝ Օլիվիա Ուայլդի կողմից նկարահանվող հաջորդ նախագիծը ձեռք բերելու համար։ Նույն ամսին New Line Cinema ընկերությունը հաղթել է այն[5][6]։ Ֆիլմի սցենարը հայտնվել է 2019 թվականի Սև ցուցակում (անգլ.՝ The Black List)[7]։

ՔասթինգԽմբագրել

Ֆլորենս Փյուն, Շայա Լաբաֆը և Քրիս Փայնը միացել են ֆիլմի դերասանական կազմին 2020 թվականի ապրիլին[8], իսկ Դակոտա Ջոնսոնը՝ հաջորդ ամիս[9][10]։ 2020 թվականի սեպտեմբերին Հարի Սթայլզը միացել է դերասանական կազմին՝ փոխարինելով Լաբաֆին, որը լքել է նախագիծը պլանավորման վերաբերյալ տարաձայնությունների պատճառով[11]։ 2020 թվականի հոկտեմբերին Ջեմմա Չանը և ՔիՔի Լեյնը նույնպես միացել են կազմին․ Լեյնը փոխարինել է Ջոնսոնին, որը նույնպես դուրս է մնացել նախագծից պլանավորման հետ խնդիրների պատճառով[12]։ Նույն ամսիվ Սինդի Չենդլերը, Նիք Քրոլը, Դուգլաս Սմիթը, Քեյթ Բերլանթը և Ասիֆ Ալին միացել են ֆիլմի դերասանական կազմին[13]։

ՆկարահանումներԽմբագրել

Նկարահանման շրջանը սկսել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին[14]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  4. Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  5. Fleming Jr. Mike (August 12, 2019)։ «New Line Wins Olivia Wilde-Directed Spec Package ‘Don’t Worry Darling; Auction Drew 18 Bids» 
  6. Fleming Jr. Mike (July 31, 2019)։ «Hot Auction Update: 18 Offers On ‘Don’t Worry Darling’ With ‘Booksmart’s Olivia Wilde To Star, Direct» 
  7. D'Alessandro Anthony, Ramos Dino-Ray (December 16, 2019)։ «The Black List 2019 Screenplays Unveiled & Ranked: Ken Kobayashi’s Frozen-Time Romance ‘Move On’ Tops List» 
  8. D'Alessandro Anthony (April 24, 2020)։ «‘Don’t Worry Darling’: Florence Pugh, Shia LaBeouf & Chris Pine Set For Olivia Wilde New Line Thriller» 
  9. D'Alessandro Anthony (May 13, 2020)։ «Dakota Johnson Boards Olivia Wilde’s ‘Don’t Worry, Darling’» 
  10. Kroll Justin (13 May 2020)։ «Dakota Johnson Joins Olivia Wilde’s Film ‘Don’t Worry, Darling’»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 14 May 2020 
  11. Kroll Justin (September 11, 2020)։ «Harry Styles Joins Florence Pugh And Chris Pine In Olivia Wilde’s ‘Don’t Worry Darling’ For New Line»։ Deadline Hollywood։ Վերցված է September 11, 2020 
  12. Kit Borys (October 7, 2020)։ «Gemma Chan, Kiki Layne Join Olivia Wilde and Harry Styles in 'Don't Worry Darling'»։ The Hollywood Reporter։ Վերցված է October 7, 2020 
  13. Kroll Justin (October 13, 2020)։ «Sydney Chandler, Nick Kroll, Douglas Smith, Kate Berlant, Asif Ali Round Out Cast Of Olivia Wilde’s ‘Don’t Worry Darling’»։ Deadline Hollywood։ Վերցված է October 13, 2020 
  14. Olivia Wilde on Instagram: "Errrr mrrr grrrrrd ."

Արտաքին հղումներԽմբագրել