Մթություն (ֆիլմ)
«Մթություն» (անգլ.՝ The Darkness), ռեժիսոր Գրեգ Մայքլի ամերիկյան սարսափ ֆիլմ։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 13-ին[2]։
Մթություն անգլ.՝ 6 Miranda Drive | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | սարսափ ֆիլմ |
Թեմա | գերբնական |
Թվական | 2016 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Գրեգ ՄաքԼին |
Պրոդյուսեր | Ջեյսոն Բլամ |
Սցենարի հեղինակ | Գրեգ ՄաքԼին[1] |
Դերակատարներ | Քևին Բեյքոն, Ռադա Միթչել, Լյուսի Ֆրայ, Դեյվիդ Մազոուզ[1], Ջենիֆեր Մորիսոն[1], Մինգ-Նա Վեն[1], Մեթ Ուոլշ[1], Tara Lynne Barr?[1], Փոլ Ռայզեր[1] և Jamie Bernadette? |
Երաժշտություն | Ջոննի Կլայմեկ |
Մոնտաժ | Թիմ Ալվերսոն |
Պատմվածքի վայր | Արիզոնա |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Կինոընկերություն | Blumhouse Productions |
Տևողություն | 92 րոպե |
Բյուջե | 4 000 000 $ |
Շահույթ | 10 900 000 $ |
Սյուժե
խմբագրելՄեծ կիրճում հանգստանալուց հետո ընտանիքը վերադառնում է տուն, սակայն իրենց հետ բերելով ինչ-որ գերբնական ուժ։ Այդ ուժը իրեն սպասեցնել չի տալիս՝ իրենց փոքր զավակ Մայքը, որը հիվանդ է աուտիզմով, ամբողջ օրը շփվում է իր անտեսանելի ընկերոջ հետ, իսկ շուտով տանը սկսում են տեղի ունենալ տարօրինակ և վախենալու իրադարձություններ, անհասկանալի ձայների և տհաճ հոտերի ուղեկցությամբ։ Պարզվում է Մայքը տուն է բերել մութ աշխարհի հետ կապված հզոր ուժ։ Հոգիները` ժամանած հանդերձյալ աշխարհից, չէին պատրաստվում հեռանալ իրենց հավանած վայրից և իրենցից ազատվելը չափազանց դժվար է լինելու։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Քևին Բեյքոն | Պիտեր Թեյլոր |
Ռադհա Միտչել | Բրոնի Թեյլոր |
Դավիդ Մազոուզ | Մայքլ «Մայքի» Թեյլոր |
Լյուսի Ֆրայ | Ստեֆանի «Ստեֆ» Թեյլոր |
Մեթ Վոլշ | Գերի Քարթեր |
Ջենիֆեր Մորիսոն | Ջոյ Քարթեր |
Մինգ-Նա Վեն | Վենդի |
Փարքեր Մաք | Էնդրյու Քարթեր |
Թրաին Լոնգ-Սմիթ | Սեմի Լևին |
Փոլ Ռեիզեր | Սայմոն Ռիչարդս |
Իլզա Ռոսարիո Պոնքո | Գլորիա Օրտեգա |
Տարա Լին Բար | Քետ |
Ջուդիթ ՄքՔոննել | Թրիշ |
Քրիսթա Մերի Յու | Տաշա |
Ալմա Մարտինեզ | Թերեզա Մորալես |
Ա. Ջ. Թաննեն | Հ. Քուինլան |
Արտադրություն
խմբագրել2014 թվականի փետրվարի 24-ին ֆիլմի դերերում հաստատվեցին Բեյքոնը և Միտչելը[3]։ Ապրիլի 11-ին ֆիլմի դերասանական կազմին միացավ Դավիդ Մազոուզը[4]։ Մայիսի 6-ին նախագծին միացավ Մինգ-Նա Վենը[5]։ Մայիսի 7-ին Լյուսի Ֆրայը ընտրվեց Ստեֆանի դերում[6]։ Մայիսի 9-ին Մեթ Վոլշին հաստատեցին Գերի Քարթերի դերում[7], իսկ նույն ամսվա 14-ին Ջենիֆեր Մորիսոնը ընտրվեց Ջոյ Քարթերի դերում[8]։
Նկարահանումներ
խմբագրելՀիմնական նկարահանումները սկսվեցին 2014 թվականի ապրիլին Լոս Անջելեսում[9] և ավարտվեցին նույն թվականի մայիսին։ Ամբողջ ֆիլմը նկարահանվել է Arri Alexa Plus 4: 3 տեսախցիկով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Clark Collis (2016 թ․ փետրվարի 11). «The Darkness trailer: Kevin Bacon has a creepy kid in horror movie». EW.com (անգլերեն). Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Borys Kit (2014 թ․ փետրվարի 25). «Kevin Bacon to Star in Blumhouse Horror Thriller '6 Miranda Drive' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Jack Kilmer Joins Juno Temple In 'Len & Co.'; David Mazouz Cast In '6 Miranda Drive'». Deadline.com (անգլերեն). 2014 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Jen Yamato (2014 թ․ մայիսի 6). «Ming-Na Wen Joins Blumhouse-Universal Thriller '6 Miranda Drive'». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Jen Yamato (2014 թ․ մայիսի 7). «'6 Miranda Drive' Adds 'Vampire Academy's Lucy Fry & Trian Long-Smith». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Matt Walsh Joins '6 Miranda Drive'; Frank Langella Cast In 'The Driftless Area'». Deadline.com (անգլերեն). 2014 թ․ մայիսի 9. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Borys Kit (2014 թ․ մայիսի 14). «'Once Upon a Time' Star Jennifer Morrison Joins Kevin Bacon in Blumhouse Supernatural Thriller» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Maria Lewis (2014 թ․ մայիսի 11). «Lady is a vamp: Vampire Academy star Lucy Fry joins Kevin Bacon and Radha Mitchell to star in Greg McLean's Hollywood horror film 6 Miranda Drive». Mail Online (անգլերեն). Daily Mail Australia. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.