Լյուսի Էլիզաբեթ Ֆրայ (անգլ.՝ Lucy Elizabeth Fry, մարտի 13, 1992(1992-03-13), Wooloowin), ավստրալիացի թատրոնի, կինոյի դերասան, ֆոտոմոդել։ Հայտնի է որպես Վասիլա Դրագոմիր՝ «Վամպիրների ակադեմիա» ֆիլմից և որպես Լայլա «Մակո։ Գաղտնիքների կղզի» հեռուստասերիալից։

Լյուսի Ֆրայ
անգլ.՝ Lucy Fry
Ծնվել էմարտի 13, 1992(1992-03-13) (32 տարեկան)
ԾննդավայրWooloowin
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիների խմբագրել

Լյուսին սկսել է թատրոնում խաղալ դեռ երիտասարդ տարիքից, փորձեր է կատարել Բրիսբենի Zen Zen Zo Physical Theatre թատրոնի թատերախմբում։ Հիմնականում կատարել է երկրորդական դերեր։ Լյուսին հայտնի է նաև որպես մոդել։ 15 տարեկանում նա մասնակցել է Girlfriend ամսագրի մրցույթին, որտեղ զբաղեցրել է եթկրորդ տեղը։ Նա համագործակցել է Chic Management (այնտեղ այդ ժամանակ աշխատում էր Ֆիբի Թոնկինը) և Dallys Models մոդելային գործակալությունների հետ։

Կարիերա խմբագրել

Հեռուստատեսությունում առաջին անգամ բեմել է 2010 թվականին՝ «H2O: Պարզապես ավելացրու ջուր» հեռուստասերիալում։ Նույն թվականին նկարահանվել է Thirsty Merc-ի «Tommy And Krista» երգի տեսահոլովակում։ 2012 թվականին լույս է տեսել «Չնաշխարհիկ սյորֆինգ» հեռուստասերիալը, որտեղ դերասանուհին կատարել է գլխավոր հերոսներից մեկի՝ Զոուի դերը։ Ֆրայը հատուկ սյորֆինգով է զբաղվել, որպեսզի նկարահանվի հեռուստասերիալում։ Հաջորդ դերը՝ Լայլա, կատարել է Մակո:Գաղտնիքների կղզի հեռուստասերիալում։

2013 թվականի փետրվարին պարզ դարձավ, որ Լյուսին նկարահանվելու է Վամպիրների ակադեմիա հեռուստասերիալում, որպես Վասիլի Դրագոմիր[1]։

2014 թվականին լույս է տեսել «Հիմա ավելացրու մեղր» ֆիլմը, որտեղ Ֆրայը կատարել է գլխավոր դերերից մեկը[2]։

2015 թվականին պարզ դարձավ, որ Լյուսի Ֆրայը կատարելու է Մարինա Օսվալդի դերը «11.22.63» մինի սերիալում, համանուն վեպի վրա հիմնված, որը գրել էր Սթիվեն Քինգը[3][4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը
2008 Հիմարների ոսկին Fool's Gold Զբոսաշրջիկ
2009 Նախաճաշի փոխարեն Instead of Breakfast[5] Կերպարի անունը հայտնի չէ
2010 H2O: Պարզապես ավելացրու ջուր H2O: Just add water Բելա/ուսանողուհի
2012 Չնաշխարհիկ սյորֆինգ Lightning Point Զոուի
2013 Հույսի կղզու բժիշկները Reef Doctors Ջոզի
2013 Մակո։ Գաղտնիքների կղզի Mako Mermaids Լայլա
2014 Վապմիրների ակադեմիա Vampire Academy Վասիլա Լիսա Դրագոմիր
2015 Հիմա ավելացրու մեղր Now Add Honey Հանի Հալոուեյ
2015 Մթություն The Darkness Սթեֆանի Թեյլոր
2015 The Preppie Connection Ալեքս Հեյզ
2015 Խոհարար Cook Փոփի
2015 Քլիվլենդ Cleveland Փրուդենս
2016 11.22.63 11.22.63 Մարինա Օսվալդ
2016 Գայլի առվակ Wolf Creek Իվ

Դերերը թատրոնում խմբագրել

Տարի Աշխատանք Դերը
2007 A Water Story Մարիներ
2007 Mr A's Amazing Maze Plays Այուզի
2007 The Show Must Go On Դոլ
2008 A Midsummer Night's Dream Թիսբի
2008 Playing Pictures
2008 Invisible Journeys Լյուսի
2008 Ramalama
2009 Beach Սերենա
2010 Lost Baggage
2009 Creative Generations
2009 King Oedipus

Տեսհոլովակներ խմբագրել

Տարի Կատարող Երգը
2010 Thirsty Merc Tommy and Krista

Ծանոթագրություններ խմբագրել

  1. BodeyM. (13.02.2013). «Fresh blood in the young vampire stakes» (անգլերեն). TheAustralian. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  2. «Portia de Rossi, Hamish Blake - and maybe Ellen - bring a little Honey to Australian movie shoot». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  3. Chris Cooper & Others Join Hulu’s ’11/22/63′ Cast | Deadline
  4. КиноПоиск.ru - Все фильмы планеты
  5. Instead of Breakfast - YouTube
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսի Ֆրայ» հոդվածին։