Մեքսիկայի դրոշ
Մեքսիկայի դրոշը (իսպաներեն` Bandera de México) Մեքսիկայի Հանրապետության պետական խորհրդանիշերից է։ Այն սահմանված է Մեքսիկայի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է մուգ կանաչ, սպիտակ և կարմիր գույներից ՝ լայնքի և երկայնքի 4:7 հարաբերակցությամբ։ Դրոշի կենտրոնում պատկերված է Մեքսիկայի զինանշանը։
Մեքսիկայի դրոշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային դրոշ և ensign? |
Իրավասության տարածք | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Նշան | 🇲🇽 |
Հարաբերություն | 7:4? |
Ընդունված է | սեպտեմբերի 17, 1810 |
Գույներ | կանաչ, սպիտակ և կարմիր |
Պատկերված է | դաշտ և Մեքսիկայի զինանշան |
Դրոշի կանաչ գույնը խորհրդանշում է հույսը, ինչպես նաև Մեքսիկայի հողի բարեբերությունը, սպիտակը խորհրդանշում է մաքրությունը, կարմիրը` արյունը, որ թափվել է հանուն երկրի ազատության։
Փետրվարի 24-ին Մեքսիկայում նշվում է դրոշի օրը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկայի դրոշ» հոդվածին։ |