Մեր ընկեր Կարդագրին (ռուս.՝ Наш друг Пишичитай), նկարված մուլտֆիլմերի շարք, որ ռեժիսորն է Յուրի Պրիտկովը։ Բաղկացած է երեք թողարկումից`

  • Առաջին թողարկում` 1978 թվական (10 ր.)[1],
  • Երկրորդ թողարկում` 1979 թվական (10ր.)[2],
  • Երրորդ թողարկում` 1980 թվական (10ր.)[3]:
Մեր ընկեր Կարդագրին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՅուրի Պրիտկով
ՍցենարիստԵվգենի Ագրանովիչ
Բեմադրող նկարիչՏատյանա Սազոնովա
ԵրաժշտությունԵվգենի Պտիչկին
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1978

Սյուժե

խմբագրել

Առաջին թողարկում

խմբագրել

Լրանում էր Կոլյայի 5 տարեկանը։ Կարդագրին ծննդյան կապակցությամբ նրան է նվիրում «Կ» տառը` իր անվան առաջին տառը։ Բայց Կոլյան համոզված էր, որ նա կարող է մնալ նաև առանց տառերի։ Բայց առանց «Կ» տառի Կոլյայի ծննդայան օրը վերածվում է Օլյայի տոնախմբության, մի շարքբառեր էլ առանց «կ» տառի փոխում են իրենց իմաստնեը։ Կոլյան միանգամից հասկանում է իր սխալը և ներողություն է խնդրում «Կ» տառից, այդ ժամանակ ամեն ինչ վերադառնում է իր տեղը։

Երկրորդ թողարկում

խմբագրել

Կոլյան որպես նվեր հայրիկի համար նկար է նկարում։ Բայց երբ պետք էր նկարը մակագրել, պարզվում է, որ նա գրել չգիտի։ Կարդագրին օգնում է Կոլյային գտնել, սովորել և գրել իր անվան մնացած տառերը։

Երրորդ թողարկում

խմբագրել

Կարդագրին սովորեցնում է Կոլյային տառերից ստանալ բառեր։ Սակայն հայտնվում է Վրիպակը` անպիտան բառերի թագուհին և Կարդագրիի մեծ թշնամին, որը Կոլյային ստիպում է սխալ պատկերացում կազմել տառերի վերաբերյալ, «Բ»-ի փոխարեն ավելացնել «Վ» տառը։ Կարդագրին ու Կոլյան ուղղում են բառերը, իսկ Վրիպակին կողպեքով կողպում են։

Կարդագրիի երգը

խմբագրել

Ինձ գտնելը երկար չի տևի,
Ես մոտիկ եմ, իմացիր։
Ապրում է գրքի պահարանում
Քո ընկեր Կարդագրին
Ինձ հետ Կարդա և գրիր,
Այսօր ընկերացիր,
Եվ այդ ընկերությունը մեծ է,
Այն երբեք չի ավարտվի։

Հեղինակներ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ` Եվգենի Ագրանովիչ
  • Ռեժիսոր` Յուրի Պրիտկով
  • Բեմադրող նկարիչ` Տատյանա Սազոնովա
  • Կոմպոզիտոր` Եվգենի Պտիչկին
  • Օպերատոր` Միխայիլ Դրույան (№ 1; 2), Սվետլանա Կաշևա (№ 3)
  • Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
  • Օգնականներ` Գ. Անդրեևա, Օ. Պավլովա, Ե. Սիցինսկայա (№ 1), Ե. Կունակովա (№ 2), Օ. Ապանասովա (№ 3), Ն. Սարատովա (№ 3)
  • Մոնտաժող` Ի. Գերասիմովա (№ 1; 2), Գ. Սմիրնովա (№ 3)
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Անատոլի Աբարենով, Նատալյա Բոգոմոլովա (№ 1; 3), Օլեգ Կոմորով (№ 1; 2), Ալեքսանդր Մազաև (№ 1), Տատյանա Ֆադեևա (№ 1), Տատյանա Պոմերենցևա (№ 2; 3), Նիկոլայ Ֆյոդորով (№ 2), Մարինա Ռոգովա (№ 2), Վիկտոր Շևկով (№ 3), Վիկտոր Արսենտև (№ 3), Ալեքսանդր Ելիզարով (№ 3)
  • Նկարիչներ` Աննա Ատամանովա (№ 1; 2), Վ. Մաքսիմովիչ (№ 1), Իննա Զարուբա, Վերա Խարիտոնովա (№ 3)
  • Դերերը հնչյունավորել են` Եվգենի Վեսնիկ` Կարդագրի, Մարիա Վինոգրադովա` Կոլյա, «Կ» և «Յա» տառերը (№ 1; 2), Լան (№ 2), Ալեքսանդր Բարանով` Առյուծ (№ 2), Լյուդմիլա Գուրչենկո` Վրիպակ (№ 3)
  • Խմբագիր` Նատալյա Աբրամովա (№ 1; 2), Տատյանա Պապորովա (№ 3)
  • Նկարահանող խմբի տնօրեն` Լյուբով Բուտիրինա

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 49, 535. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  • Агранович Е. Наш друг Пишичитай. — М.: Аст, 2010. — (Сказки-мультфильмы). Содержание: все 3 истории.

Արտաքին հղումներ

խմբագրել