Մերի Սեդրակյան

երգչուհի

Մերի Ռոբերտի Սեդրակյան (անգլ.՝ Mary Setrakian, նոյեմբերի 19, 1958(1958-11-19), Սան Ֆրանցիսկո), հայ երգչուհի, դերասանուհի, երգուսույց։

Մերի Սեդրակյան
Ծնվել էնոյեմբերի 19, 1958(1958-11-19) (66 տարեկան)
Սան Ֆրանցիսկո
Երկիր ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի

Կենսագրություն

խմբագրել

Մերի Սեդրակյանը ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 19-ին Սան Ֆրանցիսկոյում։ Երգեցողություն սովորել է Սթենֆորդի համալսարանի երաժշտության բաժնում, ապա կատարելագործվել Բոստոնի կոնսերվատորիայում, մասնավոր դասեր է առել մանկավարժներ Ֆ. Կյորտեյնից և Ջ. Հելլերից։ Ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում (վերջին 20 տարիների ամերիկյան մյուզիքլի աստղ)։ Բրոդվեյի և Մանհեթենի թատրոններում խաղացել է 20-ից ավելի ներկայացումներում («Ողջույն, սիրունիկ», «Օպերայի ուրվականը», «Դորիան Գրեյ», «Էվիտա», «Իոլանտա» և այլն)։ Առավել ճանաչվել է «Նյույորքյան սիրավեպ» և «Հելլո, Դոլի» մյուզիքլներում (1997)[1]։

Հյուրախաղերով շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայի, Եվրոպայի երկրներում, Ավստրալիայում, Ճապոնիայում։ Երգեցողություն է դասավանդել Ս. Բեթսոնի դերասանական ստուդիայում. նրա սաներից են դերասաններ Նիկոլ Քիդմանը, Ժուլիետ Բինոշը, Դեմի Մուրը, Միլա Յովովիչը, Մենդի Մուրը և ուրիշներ[2]։ Երգեցողության դասընթացներ է բացել Հռոմում և Միլանում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։