Մերի Նոու (անգլ.՝ Marie Noe, օգոստոսի 23, 1928(1928-08-23), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - մայիսի 5, 2016(2016-05-05)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]), բազմազավակ մայր, 1999 թվականին հունիսին իր ութ երեխաներին սպանելու համար ճանաչվել է մեղավոր[2]։ 1949 թվականից 1968 թվականների ընթացքում Նոուի տասը երեխաներից ութը մահացել են չպարզված հանգամանքներում, որոնք հետագայում վերագրվել է քնի ժամանակ նորածինների հանկարծակի մահվան համախտանիշով[3]։ Բոլոր ութ երեխաները ծնվելուց հետո եղել են առողջ և սովորական զարգացել են։ Երկու այլ երեխաներն էլ մահացել են բնական պատճառներով։ Նոուն իրեն մեղավոր է ճանաչել է ութ երեխաներին երկրորդ աստիճանի սպանության համար և դատապարտվել է 20 տարով ազատազրկման ու հոգեբանական հետազոտման։

Մերի Նոու
Ծնվել էօգոստոսի 23, 1928(1928-08-23)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 5, 2016(2016-05-05)[1] (87 տարեկան)
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսերիական մարդասպան
ԱմուսինArthur Noe?

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Մերի Նոուն ամուսնական խնդիրներ ունեցող ընտանիքի մի քանի երեխաներից մեկն էր։ Մերին հինգ տարեկան հասակում հիվանդացել է կարմրախտով, որը հետագայում պատճառ է դարձել ուսման մեջ դժավարությունների։ Նա դպրոցից հեռացել է դեռահաս տարիքում, որպեսզի սկսի աշխատել 12 տարեկանում և օգնի խնամել զարմուհուն, որը նրա ավագ քույրերից մեկի զավակն էր[4]։

Ամուսնություն և երեխաներ խմբագրել

Մերին և Արթուր Նոուն ծանոթացել են Ֆիլադելֆիայի հարևանությամբ գտնվող Արևմտյան Քենսինգթոնի մասնավոր ակումբներից մեկում։ Կարճատև հանդիպումից հետո նրանք գաղտնի ամուսնացել են[4]։ Զույգերը ունեցել են տասը երեխա։ Նրանք բոլորը մահացել են հինգ օրից մինչև 14 ամիսների ընթացքում։

  1. Ռիչարդ Ալան Նոու (1949 թվականի մարտի 7 — 1949 թվականի ապրիլի 7)
  2. Էլիզաբեթ Մերի Նոու (1950 թվականի սեպտեմբերի 8 — 1951 թվականի փետրվարի 17)
  3. Ժակլին Նոու (1952 թվականի ապրիլի 23 — 1952 թվականի մայիսի 3)
  4. Արթուր Ջոզեֆ Նոու կրտսեր (1955 թվականի ապրիլի 23 — 1955 թվականի ապրիլի 28)
  5. Կոնստանս Նոու (1958 թվականի փետրվարի 24 — 1958 թվականի մարտի 20)
  6. Լեցետիա Նոու (մեռելածին, 1959 օգոստոսի 24 մահվան պատճառը՝ պորտալարով կոկորդի խեղդում)
  7. Մերի Լի Նոու (1962 թվականի հունիսի 19 — 1963 թվականի հունվարի 4)
  8. Թերեզա Նոու (մահացել է հիվանդանոցում, 1963 թվականի հունիս, մահվան պատճառը՝ բնածին հեմոռագիկ դիաթեզ)
  9. Կատրին Ե․ Նոու (1964 թվականի դեկտեմբերի 3 — 1966 թվականի փետրվարի 24)
  10. Արթուր Ջոզեֆ Նոու կրտսեր (1967 թվականի հուլիսի 28 — 1968 թվականի հունվարի 2)

Վերջին ծննդաբերությունների ժամանակ կեսարյան հատման պատճառով Նոուի մոտ տեղի է ունեցել արգանդի իջեցում, և ստիպված են եղել նրան հիստերէկտոմիա անել[4]։

Կրկնակի հետաքննություն և հետապնդում խմբագրել

Այս դեպքի մասին հետաքրքրությունը վերսկսվեց 1997 թվականին նյույորքցի հանցագործ Վանետե Հոյտի «Անմեղների մահը» գրքի հրատարակումից հետո և 1998 թվականի ապրիլին Philadelphia ամսագրում հետաքննության հոդվածի մասին հայտնվելը։

1998 թվականի մարտին Philadelphia ամսագրում հոդվածի հեղինակը իր հետաքննության արդյունքները հանձնել է Ֆիլադելֆիայի ոստիկանական բաժանմունքին։ Նյութերը ստանալուց հետո ոստիկանությունը հարցաքննել է Նոուին, և նա խոստովանել է, որ չորս երեխաներին խեղդամահ է արել։ Նա նաև հավելել է, որ չի հիշում, թե ինչ է տեղի ունեցել չորս այլ երեխաների հետ, որոնք մահացել են նմանատիպ հանգամանքներում։ 1998 թվականի օգոստոսին նրան մեղադրել են առաջին աստիճանի սպանության մեղադրանքով[5]։

Նոուն մեղավոր է ճանաչվել երկրորդ աստիճանի սպանության մեջ ութ երեխաներին սպանությունների համար և 1998 թվականի հունիսին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ պայմանականորեն առաջին հինգ տարին տնային կալանքի ներքո[6]։

Ընդունելու իր մեղքը՝ Նոուն համաձայնվել է հոգեբուժական հետազոտություն անցնել՝ հույս ունենալով պարզել իր երեխաների սպանության պատճառները։ 2001 թվականի սեպտեմբերին գործին ավելացվել են նյութեր, որ Նոուն տառապում է անձնային խանգարմամբ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.phillymag.com/news/2020/08/06/marie-noe-dead/
  2. [1]
  3. «Police Investigating Deaths of 8 Infants». New York Times. 1998 թ․ ապրիլի 2.
  4. 4,0 4,1 4,2 Fried, Stephen (1998 թ․ ապրիլ). «Cradle to Grave». Philadelphia. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  5. «Philadelphia Mother Is Charged With Killing 8 of Her 10 Babies». New York Times. 1999 թ․ օգոստոսի 6.
  6. «Mother Sentenced to Probation For Killing 8 of Her Children». New York Times. 1999 թ․ հունիսի 29.
  7. Soteropoulos, Jacqueline (2002 թ․ սեպտեմբերի 20). «Study finds child-killer Noe has combination of disorders». The Philadelphia Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)