Մերիվոն Քենդերգյան
Մերիվոն Քենդերգյան կամ Քենդերգի (օգոստոսի 15, 1915[1][2], Այնթապ, Այնթապի սանջակ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 27, 2011[1][2], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), կանադահայ գրող, պրոֆեսոր, երաժշտագետ, դաշնակահարուհի։
Մերիվոն Քենդերգյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1915[1][2] |
Ծննդավայր | Այնթապ, Այնթապի սանջակ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 27, 2011[1][2] (96 տարեկան) |
Մահվան վայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Գերեզման | Notre Dame des Neiges Cemetery |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | երաժշտագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Maryvonne Kendergi Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՔենդերգյանը ծնվել է 1915 թվականի օգոստոսի 15-ին Այնթապի հայկական ընտանիքում։ Հայոց ցեղասպանության պատճառով նրանց ընտանիքը փախել է Սիրիա, որտեղ էլ նա մեծացել է։ Սիրիայից տեղափոխվել է Ֆրանսիա։ 1942 թվականին Քենդերգյանը բարձրագույն կրթություն է ստացել Փարիզի համալսարանում[3][4]։ Նա տեղափոխվել է Կանադա 1952 թվականին, իսկ 1960 թվականին դարձել է Կանադայի քաղաքացի[4]։
Տասը տարվա ընթացքում նա ժամանակակից երաժշտության մասին ռադիոհաղորդումներ է վարել Société Radio-Canada-ում և պարբերաբար հանդես է եկել նաև հեռուստատեսությամբ[3][4]։ Նա դասավանդել է Մոնրեալի համալսարանում[3]։ Քենդերգյանը կարևոր դեր է խաղացել 1966 թվականին Քվեբեկի ժամանակակից երաժշտության միության հիմնադրման գործում[5]։ Նա եղել է Կանադայի երաժշտական խորհրդի նախագահը[6]։
1980 թվականին արժանացել է Կանադայի շքանշանին, իսկ 1992 թվականին դարձել է շքանշանի սպա[6]։ 1985 թվականին նրան շնորհվել է Քվեբեկի ազգային շքանշան[7]։
Մահ
խմբագրելՔենդերգյանը մահացել է 2011 թվականի սեպտեմբերի 27-ին Քվեբեկի Մոնրեալ քաղաքում[6][8]։ Նրան թաղել են Նոտր Դամ դե Նեժի գերեզմանատանը[9]։
Տիտղոսներ
խմբագրել- 1980 – Կանադայի շքանշան
- 1982 – Կանադայի երաժշտական խորհուրդ
- 1983 – Լինչ-Սթոնթոնի մրցանակ
- 1985 – Քվեբեկի ազգային շքանշան
- 1985 – Calixa-Lavallée մրցանակ
- 1992 – Կանադայի շքանշանի սպա
- 1994 – Քվեբեկի գրական ակադեմիայի մրցանակ
- 2000 – Opus մրացանակ, հարգանքի տուրք
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.thecanadianencyclopedia.com/en/article/maryvonne-kendergi/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 «Maryvonne Kendergi – la musique en partage». Radio Canada. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Rochon, Pierre; Thomas, Suzanne. «Maryvonne Kendergi». Encyclopedia of Music in Canada. Historica Canada. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «History & Mandate». Quebec Contemporary Music Society. Վերցված է 2010 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Maryvonne Kendergi, O.C., C.Q., L.ès.Mus., D.Mus., m.s.r.c.». The Governor General of Canada. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑
«Maryvonne Kendergi (1915–2011) Chevalière (1985)». Ordre National du Québec (ֆրանսերեն). Gouvernement du Québec. 2007 թ․ մայիս. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին. «Babel Fish translated page here.»
{{cite web}}
: External link in
(օգնություն)|quote=
- ↑
«Maryvonne Kendergi est morte» [Maryvonne Kendergi Is Dead]. Radio-Canada (ֆրանսերեն). Radio-Canada. 2011 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին. «Google Translate page here.»
{{cite web}}
: External link in
(օգնություն)|quote=
- ↑ Répertoire des personnages inhumés au cimetière ayant marqué l'histoire de notre société (ֆրանսերեն). Montreal: Notre Dame des Neiges Cemetery.