Մերալ Մենդերես

թուրք օպերային երգչուհի

Մերալ Մենդերես (թուրքերեն՝ Meral Menderes, 1933, Ստամբուլ, Թուրքիա - դեկտեմբերի 27, 2011(2011-12-27), Մալթեփե, Ստամբուլի մարզ, Թուրքիա), թուրք օպերային երգչուհի՝ սոպրանո պարտիայում[1][2]։

Մերալ Մենդերես
Բնօրինակ անունթուրքերեն՝ Meral Menderes
Ծնվել է1933
Ստամբուլ, Թուրքիա
Երկիր Թուրքիա
Մահացել էդեկտեմբերի 27, 2011(2011-12-27)
Մալթեփե, Ստամբուլի մարզ, Թուրքիա
ԳերեզմանՍտամբուլ
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ

Կենսագրություն խմբագրել

Մերալ Մենդերեսը ծնվել է Այդընի մարզի Քուշադասը քաղաքում 1933 թվականին։ Երգի առաջին դասերը ստացել է Ստամբուլի քաղաքային կոնսերվատորիայում Մունիր Ջեյհանից։ Այնուհետև նա կրթություն է ստացել նորաստեղծ Օպերային ստուդիայում։ Նրա ուսուցիչներն են եղել տարբեր օտարերկրյա և թուրք վոկալի մասնագետներ[2]։

Նա իր բեմական դեբյուտը կատարել է 1960 թվականի մարտի 19-ին՝ հանդես գալով Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայում, որը բեմադրվել է 1959 թվականին հիմնադրված Ստամբուլի քաղաքային օպերայում[1]։ Նրա հաջորդ ելույթը եղել է «Մադամ Բատտերֆլայ» օպերայում։ Նա հետագայում կատարել է հետևյալ դերերգերը՝ Սանտուցա («Գյուղական պատիվ», Պիետրո Մասկանյիի) և «Բոհեմ»-ում։ Անկարայում բեմադրված «Տուրանդոտ» օպերայում խաղացել է և՛ արքայադուստր Տուրանդոտին, և՛ Լյու ստրուկին, խաղացել է Անտոնիայի դերը «Հոֆմանի հեքիաթները» օպերայում (Ժակ Օֆենբախ)։ Նաև հանդես է եկել այնպիսի օպերաներում, ինչպիսիք են՝ «Մակբեթ»-ը (Ջուզեպպե Վերդի), «Դիմակահանդես»-ը (Ջուզեպպե Վերդի), «Գողացված հարսնացուն» (Բեդրժիխ Սմետանա) և «Տրուբադուր»-ը (Ջուզեպպե Վերդի)[2]։

Հայտնի է եղել որպես բնական և հնչեղ ձայնով վերին վոկալային տիրույթում սոպրանոյի կատարող, հանրապետական ժամանակաշրջանի առաջին օպերային երգչուհիներից մեկը։ Բեմում հանդես է եկել շուրջ 30 տարի[2]։

2010 թվականին Ստամբուլի օպերայի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ արժանացել է Թուրքիայի օպերայի և բալետի պետական թատրոնի գլխավոր տնօրեն Ռենգիմ Գյոքմենի կողմից տրված «Գեղարվեստական մրցանակին»[1][2][3]։

Մահացել է 78 տարեկանում Ստամբուլի Մալթեփեի շրջանում գտնվող իր տանը՝ 2011 թվականի դեկտեմբերի 27-ին։ Նրան հուղարկավորել են Քյուչյուքյալի գերեզմանատանը՝ Սյուրեյա օպերային թատրոնում տեղի ունեցած հիշատակի արարողությունից և Մալթեփե մզկիթում կրոնական հոգեհանգստյան արարողությունից հետո[1][2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Meral Menderes yaşamını yitirdi» (թուրքերեն). Cumhuriyet. 2011 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Meral Menders: Türk Operasının ilk yıldızından ebedî veda...» (թուրքերեն). Musîki Dergisi. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  3. 3,0 3,1 «Turkish opera singer Menderes dies at 78» (անգլերեն). Hürriyet Daily News. 2011 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.