Սյուրեյա օպերային թատրոն

Սյուրեյա օպերային թատրոն, նաև անվանում են Սյուրեյա մշակութային կենտրոն (թուրքերեն՝ Süreyya Operası or Süreyya Kültür Merkezi), օպերային թատրոն, որը գտնվում է Ստամբուլի Կադըկոյ թաղամասում։

Սյուրեյա օպերային թատրոն
Տեսակօպերային թատրոն, կինոթատրոն և մշակութային կենտրոն
Երկիր Թուրքիա
Գտնվելու վայրըՍտամբուլ
Հիմնադրման ամսաթիվ1927
ՃարտարապետԳեղամ Գավաֆյան
Կայքsureyyaoperasi.org
 Süreyya Opera House Վիքիպահեստում

Կառույցը նախագծվել է հայ ճարտարապետ Գեղամ Գավաֆյանի կողմից (Kegam Kavafyan)[1]՝ Ստամբուլի քաղաքապետ Սուրեյ Իլմենյայի հանձնարարականով։ 1927 թվականին Ստամբուլի ասիական հատվածում ստեղծվել է առաջին երաժշտական թատրոնը։ Սակայն նորակառույց մշակութային կենտրոնում ներկայացումներ չէին բեմադրվում, քանի որ տարածքը մեծ չէր և համապատասխան սարքավորումները բացակայում էին։ Կառույցը որոշ ժամանակ օգտագործվել է որպես կինոթատրոն։ Եվ միայն 2007 թվականի վերջում վերանորոգումից հետ այստեղ սկսեց գործել օպերային թատրոնը։

Պատմություն խմբագրել

Սուրեյ փաշան սկսել է մշակութային կենտրոնի շինարարությունը 1924 թվականին Կադըկոյում, որը գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում։ Նպատակը մշակութային և հասարակական միջոցառումների անցկացումն էր։ Եվրոպա կատարած այցելությունների ժամանակ փաշան հմայվել է եվրոպական օպերային ճարտարապետությամբ։ Շենքի արտաքին տեսքը մեծ ներազդեցություն է ունեցել թուրքական ճարտարապետական մշակույթի վրա։ Կառույցի ճեմասրահը հիշեցնում է Փարիզ Ելիսեյան պալատի ճեմասրահը։ Ներքին կահավորանքը արված է հիմնականում գերմանական ոճով։ Սուրեյ Իլմենյայի հրամանով կառույցի ճարտարապետ է նշանակվել Գեղամ Գավաֆյանը։ Կառուցումը ավարտվել է 1927 թվականին[1]։«Süreyya Opereti» (անգլ.՝ Süreyya Operetta) անվամբ օպերային թատրոնը բացվել է 1927 թվականի մարտի 6-ին։ Այն առաջինն էր ասիական հատվածում և վեցերորդը ողջ Ստամբուլում[2][3]։

Քանի որ, կառուցվող օպերայի բեմը ամբողջովին չէր կառուցվել, սկզբնական շրջանում երաժշտական միջոցառումներ չեն իրականացվել։ Շաբաթը մի քանի անգամ այստեղ ցուցադրվել են միայն թատերական ներկայացումներ։ 1930 թվականին կառույցում տեղադրվել է էկրան և կառույցը վերանվանել «Süreyya Sineması»։ Կինոթատրոնի առաջին տնօրենը եղել է հայտնի թուրք գրող Նազըմ Հիքմեթի հայրը՝ Հիքմեթ Նազըմ բեյը։

Կառույցի երկրորդ հարկում գտնվող պարահանդեսի սրահում գործել է բանկետի սրահ։ 1959 թվականին կառույցում ավելի քան հինգ տարի գործել է «Քադըքոյ ռիսեփշըն» թատերական խմբակը։ Այնուհետև կառույցում գործել է հագուստի կարման արտադրամաս[4]։

1950 թվականին Սուրեյ Իլմենյան իր ողջ կարողությունը կտակել էր՝ ստեղծելու «Darüşşafaka Cemiyeti» հիմնադրամը և մահացել է 1955 թվականին։ Նրա կինը Ադալեթ Իլմենը մահացել է 1966 թվականին[3]։

Սյուրեյա կինոթատրոնի հանդիսասրահւ վերանորոգվել է 1996 թվականին, իսկ նրա տեխնիկական սարքավորումները արդիականացվել են 2003 թվականին։ Կառույցի ներքին տեսքը վերանորոգման ժամանակ հիմնականում պահպանվել է[3]։

Վերանորոգում խմբագրել

 
Օպերային թատրոնի ճեմասրահը

2006 թվականին Սելամի Օզթյուրքը, ով աշխատում է Կադըկոյի համայնքապետարանում, սկսել է կառույցի վերանախագծումը[5]։ Վերանորոգումը ներառում էր առաստաղի և պատերի ֆրեսկոները և արտաքին տեսքի քանդակները։ Վերակառուցումը տևել է երկու տարի, իսկ վերանորոգման ծախսը եղել է մոտ 14 մլն թուրքական լիրա (մոտ 9 միլիոն դոլլար)։

Սյուրեյա օպերային թատրոնը բացվել է 2007 թվականի դեկտեմբերի 14-ին, որի բացմանը հնչել է Ահմեդ Ադնան Սայգունի «Օպուս 26» օպերան։ Սուրեյ Իլմենյայի երազանքը իրականացավ 80 տարի անց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Cengiz Çandar, Ermeniler olmasaydı, İstanbul İstanbul olur muydu?, Radikal, December 10, 2010.
  2. «Curtains rise on opera hall». Turkish Daily News. 2007 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 Cahit Akyol (2005 թ․ դեկտեմբերի 18). «Süreyya Sineması kültür merkezi oluyor». Hürriyet (թուրքերեն). Arkitera. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. Gokhan Akçura (2007 թ․ հոկտեմբերի 21). «Süreyya Operası açılıyor» (թուրքերեն). Star. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. «Süreyya Sineması kültür merkezi oluyor». Hürriyet (թուրքերեն). Arkitera. 2005 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 22-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել