Արգանդի մկանալորձենաբորբ
Արգանդի մկանալորձենաբորբ (մետրոէնդոմետրիտ), առաջանում է հիվանդածին մանրէները (ստրեպտոկոկ, ստաֆիլոկոկ, տուբերկուլոզի ցուպիկ, գոնոկոկեր և այլն) արգանդ ընկնելիս։ Առավել հաճախ դրան նպաստում են վիժումները (հատկապես՝ արտահիվանդանոցային), սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, սեռական հարաբերության ժամանակ, ինչպես նաև հետծննդյան շրջանում հիգիենայի կանոնների խախտումները։
Արգանդի մկանալորձենաբորբ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | գինեկոլոգիա |
ՀՄԴ-9 | 615.9 |
ՀՄԴ-10 | N71 |
Endometritis Վիքիպահեստում |
Ախտանիշեր
խմբագրելՀիվանդությունը բնորոշվում է որովայնի ստորին հատվածի ձգող ցավերով, սպիտահոսությամբ, արյունաջրային, երբեմն՝ նույնիսկ արյունային արտադրությամբ։ Ջերմաստիճանը բարձրանում է, զգացվում է ընդհանուր թուլություն, կարող է լինել երկարատև արյունային արտադրություն արգանդից։ Հնարավոր են բարդություններ, բորբոքման տարածումը հարևան օրգանների վրա, անպտղություն և այլն։
Նշված ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է դիմել գինեկոլոգի և խստորեն կատարել նրա հանձնարարականները։ Կանխարգելման համար անհրաժեշտ է վիժումից հետո և հետծննդյան շրջանում խստորեն պահպանել բժշկի հանձնարարած հիգիենային ռեժիմը, ինչպես նաև անձնական հիգիենայի կանոնները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգանդի մկանալորձենաբորբ» հոդվածին։ |