Մեսրոպ Վարդանյան (զինվորական)
Մեսրոպ Սերյոժայի Վարդանյան (մարտի 13, 1990, Լեռնանցք, Սպիտակի շրջան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - նոյեմբերի 7, 2020, Շուշի), Հայաստանի Հանրապետության ռազմական գործիչ, մայոր։
Մեսրոպ Վարդանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 13, 1990 |
Ծննդավայր | Լեռնանցք, Սպիտակի շրջան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մահացել է | նոյեմբերի 7, 2020 (30 տարեկան) |
Մահվան վայր | Շուշի |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
ԿենսագրությունԽմբագրել
Մեսրոպ Սերյոժայի Վարդանյանը ծնվել է Լոռու մարզի Լեռնանցք գյուղում[1]։ 1997-2007 թվականներին սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ 2007-2012 թվականներին ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։
2012 թվականի հուլիսի 28-ից ծառայության է անցել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասում։ 2016 թվականին նշանակվել է 6-րդ տանկային վաշտի հրամանատար։ 2016 թվականին մասնակցել է Քառօրյա պատերազմին։ 2018 թվականին նշանակվել է 3-րդ տանկային գումարտակի հրամանատարի տեղակալ և ստացել մայորի կոչում[2]։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 7-ը մասնակցել է Հայ-ադբեջանական պատերազմին։
Զոհվել է Շուշիի մոտակայքում[3]։
Անձնական կյանքԽմբագրել
Եղել է ամուսնացած Վարսուհի Շահմալյանի հետ, ունի երկու որդի։
ՊարգևներԽմբագրել
- Վազգեն Սարգսյան մեդալ
- 5 տարի անբասիր ծառայության համար մեդալ
- ՀՀ զինված ուժերի 20 ամյակի մեդալ
- Մարտական ծառայություն մեդալ (հետմահու)
ՊարգևներԽմբագրել
«Մարտական խաչ 1-ին աստիճան»
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ճանաչենք մեր հերոսներին․ Մեսրոպ Վարդանյան»։ ԼՐԱՀՈՍ ԻՆՖՈ (ru-RU)։ 2021-01-08։ Վերցված է 2021-02-09
- ↑ «Մայոր Վարդանյան անտեսելով ընկերների հորդորներն ու զգուշացումները, թե Շուշին արդեն թշնամու վերահսկողության տակ է, առանց վայրկյան անգամ տատանվելու գնում է շրջափակման մեջ հայտնված զինվորների հետևից» (hy-AM)։ Վերցված է 2021-02-09
- ↑ «Հրապարակվել են Արցախում նահատակվածների անունները»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2021-02-09