Վիքիպեդիայում կան հոդվածներ Գույումճյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մեսրոպ Կարապետի Գույումճյան (սեպտեմբերի 4, 1897(1897-09-04)[1], Կեսարիա, Թուրքիա[1] - օգոստոսի 22, 1983(1983-08-22), Կահիրե, Եգիպտոս), հայ բառարանագիր։

Մեսրոպ Գույումճյան
արմտ. հայ.՝ Մեսրոպ Գույումճեան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 4, 1897(1897-09-04)[1]
ԾննդավայրԿեսարիա, Թուրքիա[1]
Մահացել էօգոստոսի 22, 1983(1983-08-22) (85 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Եգիպտոսի թագավորություն և  Եգիպտոս
Ազգությունհայ
Մասնագիտությունբառարանագիր, գրող և բանասեր

Կենսագրություն

խմբագրել

Կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կ․ Պոլսի զինվորական վարժարանում։ 1923 թվականից տեղափոխվել է Կահիրե։ Կազմել է «Ընդարձակ բառարան հայերենե-անգլիերեն» (1950), «Ընդարձակ բառարան անգլիերենե-հայերեն» (1961) ևն։ Առաջինում հավելվածով տրված են տերմիններ, որոնք որոշակի արժեք են ներկայացնում հայ մասնագիտական տերմինաբանության հարստացման համար։ Գրել է նաև «Համադրական առածանի և ասացվածք անգլիերեն-հայերեն» (1967), «Ընդարձակ բառարան հատկաբանության և առածներու» (1969) և այլ աշխատություններ։

  • Ընդարձակ բառարան հայերէնէ-անգլիերէն, 1950։
  • Ընդարձակ բառարան անգլիերէնէ-հայերէն, 1961։
  • Համադրական առածանի և ասացուածք անգլիերէն-հայերէն, 1967։
  • Ընդարձակ բառարան յատկաբանութեան և առածներու (անգլերեն-հայերեն), 1969։
  • Գրպանի նոր բառարան անգլիերէն-հայերէն, 1973։
  • Բազմալեզու իրաւաբանական բառարան։ Անգլերեն, ֆրանսերեն, հայերերն, թուրքերեն լեզուներով, 1979։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեսրոպ Գույումճյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 249