Մենաստան(անգլ.՝ The Monastery), Վալտեր Սքոթի պատմական վեպ, որը լույս է տեսել 1820 թվականին։ Վեպի մեծ մասը գրվել է նույն թվականի հունվար-փետրվար ամիսներին[1]։ Սառը ընդունելության է արժանացել հասարակության ու քննադատների կողմից, թեև կային դրական կարծիքներ, մասնավորապես, Gentleman’s Magazine-ում։ Այնուամենայնիվ, Սքոթի հայտնիությունը «Այվենհո»-ի դուրս գալուց հետո կանխորոշեց «Մենաստան»-ի առևտրային հաջողությունները[2]։ Մենաստանը, որի անունը տրվել է վեպին, Մելրոզի աբբայությունն է, որի ընդարձակ ունեցվածքը ընդգրկել է Սքոթ Էբբասֆորդի գույքը, իսկ ավերակները կարելի էր տեսնել Սքոթի ամրոցի շրջակայքում գտնվող բլուրներից[1]։

Մենաստան
անգլ.՝ The Monastery: a Romance
ՀեղինակՎալտեր Սքոթ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուշոտլանդերեն և անգլերեն
ՇարքTales from Benedictine Sources
ՆախորդԱյվենհո
Երկիր Շոտլանդիա
ՀրատարակիչLongman
Հրատարակման տարեթիվ1820
 The Monastery (Scott) Վիքիպահեստում

«Մենաստան»-ը «Աբբատ» վեպի հետ մտնում է «Պատմություններ բենեդիկտյան աղբյուրներից» (Tales from Benedictine Sources) շարքի մեջ։ Այս աշխատանքները կապված են պատմական մի քանի դեմքերով և միասնական թեմայով։ Նրանք նկարագրում են Շոտլանդիայի բողոքականության զարգացումը և հաղթանակը[1]։

Նախապատմություն խմբագրել

1819 թվականի օգոստոսի 2-ին Սքոթը գրական գործակալ Ջոն Բալանտայնին նամակ էր գրել նոր գիրք գրելու իր մտադրությունների մասին, մինչդեռ նա աշխատում էր «Այվենհո»-ի երկրորդ հատորի վրա[2]։ Չնայած այն բանից հետո, երբ «Ռոբ Ռոյ» վեպը գրողը որոշեց հրատարակել շոտլանդացի հրատարակիչ Արչիբալդ Կոնստեբլի մոտ, այս անգամ նա մեկ այլ հրատարակչության տվեց գովազդի, վաճառքի և տարածելու իրավունքը տարածաշրջանում։ Սքոթը հանձնարարեց Բալանտայնին կապվել լոնդոնյան Longman, Hurst, Rees, Orme and Brown ընկերության հետ։ Սա արվում էր ֆինանսական պատճառներով, մասնավորապես` շոտլանդական բանկերի վարկային պայմանների խստացման և Կոնստեբլի հրատարակչության ցածր վարկանիշի պատճառով։ Լոնդոնյան ընկերությունը կարող էր երաշխավորել, որ Սքոթը կանխավճար կստանա, որը անհրաժեշտ էր իր որդու ծախսերը բանակում հոգալու, ինչպես նաև Էբբոտֆորդի կալվածքը ընդլայնելու համար։ Սկզբում Սքոթը հաշվի էր առել «Այվենհո»-ից շահույթը, սակայն օգոստոսին պարզ դարձավ, որ Ջեյմս Բալանտայնի հրատարակչությունում թղթի բացակայությունը լրջորեն կդանդաղեցնի վեպի հրատարակման գործընթացը։ Այս գործոնները ստիպեցին հեղինակին դիմել Longman, Hurst, Rees, Orme and Brown-ին հրատարակչությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Реизов, В. «Вальтер Скотт. Монастырь». Библиотека Максима Мошкова. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 «The Monastery» (անգլերեն). Edinburgh University Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենաստան (վեպ)» հոդվածին։