Մենախոտ
Մենախոտ խեցեծախկանման
Մենախոտ խեցեծախկանման]
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Շրթնածաղկավորներ
Ընտանիք Խուլեղինջազգիներ
Ցեղ Մենախոտ
Լատիներեն անվանում
Eremostachys



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մենախոտ (լատին․՝ Eremostachys), անապատահասկ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50 տեսակ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Eromostachys laciniata

Ցողունը քառանիստ է, բարձրություն՝ 40-100 սմ։ Տերևները թավոտ են, ամբողջական կամ փետրաձև կտրտված։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ կեղծ տերևանութներում, սպիտակ, դեղնավուն կամ նուրբ վարդագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղն ընկուզանման է, միասերմ, վերևում՝ հարթ մազափնջով։ Լայնաբաժակը խեցեծաղկանման մենխոտ տարբերվում է ծաղկաբաժակի թաղիքանման խավավորմամբ, կարճ պսակով և ավելի խոշոր ցողունային տերևներով։

Հայաստանում խմբագրել

Հանդիպում է Արարատյան գոգավորությունում և Սյունիքի մարզում (Մեղրի)։ Աճում է չոր, քարքարոտ և գիպսակիր լանջերին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Հայաստանում՝ 2 տեսակ՝

  • Մենխոտի հատած (լատին․՝ E. laciniata),
  • Մենխոտ խեցեծաղկանման (լատին․՝ E.moluccelloides)
  • Մենխոտի տարատեսակը՝ Մենխոտ լայնաբաժակ (լատին․՝ E.macrophylla

Տարածում խմբագրել

 
 
Eremostachys laciniata
 

Տարածված է Արմավիրի, Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ, կավոտ, հաճախ՝ նաև գիպսակիր լանջերին։

Տեսակներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենախոտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենախոտ» հոդվածին։