Ապարտ (ֆր.՝ á part, իտալ.՝ a parte` մի կողմ, մեկուսի, առանձին), թատերագրի՝ խոսքի ռեմարկային նշումը, որը գործող անձն ասում է ինքն իրեն, հասցեագրված է ոչ թե խաղընկերոջը (սովորաբար նա այդ խոսքը չի լսում[1]), այլ հանդիսատեսին։ Թատերագրական այս ձևը կարևոր տեղ է գրավել անտիկ դրամայում՝ գործող անձի մտքերն ու մտադրությունները հանդիսատեսին հայտնի դարձնելու նպատակով։ Այնուհետև այն անցել է կլասիցիստական, ռոմանտիկական և ռեալիստական դրամային։ Հաճախ հանդիպում է կատակերգությունների մեջ, ուր գործող անձերից մեկը «պատահաբար» լսում է այն, ինչ մյուսն ասում է մեկուսի՝ նպաստելով զավեշտական վիճակների հետագա զարգացմանը։ Ապարտ տերմինը Սունդուկյանը թարգմանել է «առանձին», իսկ Պարոնյանը՝ «մեկուսի»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 2. Анкилоз — Банка. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  2. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 15 — 208 էջ. — 5000 հատ։