Մեյ Մորիսի դիմանկար
«Մեյ Մորիսի դիմանկար» (անգլ.՝ May Morris), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1872 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում։
![]() | |
տեսակ | գծանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1872 |
ժանր | դիմապատկեր |
նյութ | chalk stick? |
հավաքածու | անհայտ |
հիմնական թեմա | Մեյ Մորիս |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Տեղեկություն նկարի մասին
խմբագրելՆկարում պատկերված է Մեյ Մորիսը՝ դիզայներ և նկարիչ Ուիլյամ Մորիսի և նրա կնոջ՝ Ռոսսետտիի բնորդուհի և սիրեցյալ Ջեյն Մորիսի կրտսեր դուստրը։ Նկարի ստեղծման ժամանակ Մեյը եղել է 10 տարեկան։ Աղջիկը պատկերված է ալիքավոր երեսպատված շրջազգեստով, աջ ձեռքում պահում է եռագույն մանուշակի ծաղիկ։ Նկարչին դուր է եկել Մեյի և նրա ավագ քրոջ՝ Ջենիի հետ անցկացրած ժամանակը, որոնք լցրել են նրա կյանքի դատարկությունը՝ կապված սեփական երեխաներ չունենալու հետ[1]։ Դեռևս Մեյի մանուկ հասակում Ռոսսետտին նրա մեջ տեսել է նկարչուհու կարողություն։ Նա նաև կարծել է, որ աղջիկը ժառանգել է իր մոր գեղեցկությունը[1]։ Ռոսսետտին ստեղծել է Մեյի մի շարք դիմանկարներ. ի տարբերություն նկարների, որոնցում կեցվածք ընդունել էր աղջկա մայրը, Մեյի դիմանկարներն առանձնացել են նրբությամբ և նվազ անբնականությամբ[1]։ Ռոսսետտիի ստեղծագործություններում Մեյը դարձել է մաքրության և անմեղության մարմնավորումը, մինչդեռ նրա շատ այլ բնորդուհիներ առավել հաճախ պատկերվում էին որպես ճակատագրական կին՝ զգացմունքայնության և կրքի մարմնավորում[1]։
Դիմանկարը հիշատակվում է նկարչի՝ իր եղբորը՝ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին ուղղված նամակում։ Նկարիչը գրում է, որ դա «Մեյ Մորիսի չափազանց ճշգրիտ պատկերն է, որը հասնում է 100 գինեյի»[2]։ Ռոսսետտին Մեյի դիմանկարն ստեղծել է «Պրոզերպինա» կտավը նկարելու հերթական փորձի ընդմիջումների ընթացքում, երբ Ջեյն Մորիսը մրսած է եղել և որոշ ժամանակ չի կարողացել կեցվածք ընդունել[2]։
Ներկայումս նկարը գտնվում է անհայտ անձնական հավաքածուում[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Dante Gabriel Rossetti, Portrait of May Morris». Sotheby’s.
- ↑ 2,0 2,1 William Michael Rossetti Dante Gabriel Rossetti. His Family-Letters with a Memoir (Volume Two). — AMS Press, 1970.
- ↑ «May Morris». Rossetti Archive.