Մեղրով տորթ, թխվածք,  Ռուսաստանում հայտնի դեռևս ԽՍՀՄ տարիներից։ Բաղկացած է մեղրից պատրաստված երեք շերտերից, որոնք միացված են թթվասերից և կարագից պատրաստված կրեմով[1]։

Մեղրով
Մեղրով տորթի բաղադրիչները
Ենթատեսակթխվածք
Առաջացման երկիր Ռուսաստան
Բաղադրամասեր
ՀիմնականԱլյուր, մարգարին, շաքարավազ, մեղր, սոդա, լիմոնի քերուկ, կարագ, թթվասեր
 Medovik Վիքիպահեստում

Պատմությունը խմբագրել

Ռուսական կայսրուհի Ելիզավետա Ալեքսեևնան ատում էր մեղրը և մեղրով պատրաստված կերակուրները։ Մեղրով տորթը առաջացավ այն ժամանակ, երբ արքայական խոհանոցում նոր խոհարար նշանակվեց, և չիմանալով կայսրուհու հակակրանքի մասին՝ նա մեղրով տորթ պատրաստեց։ Թխվածքը դուր եկավ կայսրուհուն և վերջինս որոշեց պարգևատրել խոհարարին։ Այդ ժամանակվանից Մեղրով տորթը հայտնի դարձավ Ռուսաստանում[2]։

Պատրաստման ձևը խմբագրել

Հալեցված մարգարինին ավելացնում են մեղրը, ձուն, ապա շաքարավազը, քերուկը, ալյուրն ու սոդան։ Ստացված խմորը բաժանում են երեք մասի և այն հարթեցնում։ Կրեմը պատրաստվում է կարագից, շաքարի փոշուց և հարած թթվասերից։ Ստացված զանգվածը քսվում է շերտերի միջև և վերին շերտի վրա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Шимолин, 1985
  2. «Медовик — главный русский торт». National Geographic Россия.

Գրականություն խմբագրել

  • Торт медовый // Сладкоежка / Сост. В.И. Шимолин. — Мн.: Полымя, 1985. — С. 69. — 175 с.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեղրով (տորթ)» հոդվածին։