Մեհենական գրքեր, գրքեր, որոնք գոյություն են ունեցել Հայաստանի հեթանոսական սրբավայրերում, որոնց մեջ արձանագրվել են պատմական իրադարձություններ[1]։ Մովսես Խորենացին գրել է, որ հայոց պատմության հնագույն շրջանի մասին տեղեկություններ են պահպանվել ոչ միայն բանավոր ժողովրդական «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսում, այլ նաև Եփրատի ափին գտնվող Արամազդ ի տաճարի գրավոր աղբյուրներում, որի մասին հավաստիորեն պատմել է հայ պատմաբան, քահանա Ողյումպը իր «Տաճարների պատմությունը» աշխատության մեջ։

Ըստ Խորենացու՝ հայտնի սիրիացի բանաստեղծ Բարդեսանը (154-222) «մտել է Անիի ամրոց և կարդալով «Տաճարների պատմությունը», գիրքը թարգմանել է սիրիերենով՝ ավելացնելով այն, ինչ ինքը գիտեր և այն, ինչը տեղի է ունեցել իր օրոք»։ Նրա թարգմանությունից գիրքը նաև հունարեն է թարգմանվել[1]։ Բացի Անիի բերդի Արամազդի տաճարի արխիվից, որտեղ գտվել է նաև Արշակունիների տոհմի հայոց թագավորների դամբարանները, հայտնի է նաև Բագավանի Սուրբ Հովհաննես տաճարի գրատարանը։ Նմանատիպ արխիվները գոյություն են ունեցել նաև Վահագն աստծու ժամանակներում՝ Աշտիշատում և Երիզայում գտնվող Անահիտի տաճարում, որտեղ կանգնեցված է եղել աստվածուհու ոսկե արձանը[1]։

Ենթադրվում է, որ մեհենական գրքերը գրվել են նախամաշտոցյան գրերով[1][2]։

Որոշ վկայությունների համաձայն՝ հեթանոսական տաճարների գրադարանները ոչնչացվել են, հետևաբար՝ ոչնչացվել է նաև մի ամբողջ ժառանգություն, որով ոչնչացվել են նախաքրիստոնեական դարերի մարդկային մտածողության և մտքի բազմաթիվ վավերական հուշարձաններ։ Գրքերի հավաքածուներից ոչ մեկը չի պահպանվել, միայն պահպանվել են առանձին հեղինակների (Ողյումպի և այլնի) աշխատությունները՝ հետագա օրինակներում[1]։

Բացի մեհենական գրքերից, գոյություն են ունեցել նաև հատուկ թագավորական գրքեր[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Линецкий А.В., Двуреченских В.А., Гаспарян М.Ю., Родина Е.Ю., Делба В.В., Акимов П.А., Давыдов А.В., Жосану П.А., Еропкина Е.Г., Непочатой Д.А. Оценка историко-культурного наследия Армении. — М.: Тровант, 2010. — С. 21. — 744 с
  2. Всемирная история. Энциклопедия. Том 2, гл. XIII. Армения в III—I вв. до н. э.
  3. Երվանդյան Հայաստան