Ողյումպ կամ Ողյումպ քուրմ, մ.թ. I-II դարերի հայ պատմագիր, կենսագրական որևէ տվյալ նրա մասին չի պահպանվել։ Հիշատակվում է միայն Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ում, որը նրան է վերագրում «Մեհենական պատմություն» անունով երկը։ Ըստ պատմահոր Ողյումպը Դարանաղի գավառի Անի ամրոցի տաճարի քուրմ էր և իր պատմությունում նկարագրում է Երվանդ Դ-ի և Արտաշես Ա-ի ժամանակաշրջանի իրադարձությունները։

Աղբյուրներ խմբագրել

  • Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, գիրք Բ, գլ. ԽԸ