Մեծ քառյակը

Ագաթա Քրիստիի վեպը

«Մեծ քառյակը» (անգլ.՝ The Big Four), Ագաթա Քրիստիի լրտեսական և դետեկտիվ նովելը, որը 1927 թվականին հրատարակվել է William Collins & Sons հրատարակչության կողմից։ Նովելը պատմում է Էրքյուլ Պուարոյի, Կապիտան Հասթինգսի և տեսուչ Ջեպպի հետաքննության մասին։

Մեծ քառյակը
անգլ.՝ The Big Four և պորտ.՝ As Quatro Potências do Mal[1]
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
Նկարագրում էԼոնդոն և Փարիզ
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդՌոջեր Աքրոյդի սպանությունը
ՀաջորդԿապույտ գնացքի գաղտնիքը
Կազմի հեղինակThomas Derrick?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչՈւիլյամ Քոլինս, որդիներ
Հրատարակման տարեթիվհունվարի 27, 1927
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/agatha-christie/the-big-four
Կայքagathachristie.com/stories/the-big-four(անգլ.)

Նովելն իրենից ներկայացնում է իրար հետ կապված պատմություններ, որոնցում ներկայացվում են այսպես կոչված «Մեծ քառյակի» անդամները, միջազգային մի կազմակերպություն, որին Պուարոն կասկածում է դավադրության մեջ։

Սյուժե

խմբագրել

Ավելի վաղ նովելը բաղկացած էր 12 պատմություններից.

  1. Լի Չանգ Իեն
  2. Գառան ոտքի գաղտնիքը
  3. Կինն աստիճանների վրա
  4. Թշնամու ճամբարում
  5. Դեղին հասմիկի առեղծվածը
  6. Շախմատային խնդիր
  7. Ծուղակով ծուղակը
  8. Ներկված շիկահերը
  9. Մահացող չինացին
  10. Համար չորսի ինքնությունը
  11. Էրքյուլ Պուարոյի մահը
  12. Հաղթանակ մեծ քառյակի հանդեպ

Հասթինգսը, ով երկար տարիներ ապրում է Արգենտինայում, մեկնում է Անգլիա, որպեսզի հանդիպի Պուարոյի հետ։ Պուարոն էլ մտադիր է տեղափոխվել Արգենտինա, որտեղ նրան շատ լավ վարձատրություն են խոստացել հետաքննության համար։ Պուարոն հայտնում է, որ իր հետաքննությունը կապված է «Մեծ քառյակ»-ի հետ։ Խոսակցության ժամանակ Պուարոյի բնակարան է մտնում հազիվ կենդանի մարդ։ Անկոչ հյուրի կցկտուր պատմությունից Պուարոն և Հասթինգսը իմանում են, որ «Մեծ քառյակը» բաղկացած է չորս հոգուց. չինացին՝ կազմակերպության մտավոր կենտրոնը, ամերիկացին՝ ֆինանսական մագնատ, ֆրանսուհին՝ «կին-վամպ» և խորհրդավոր համար չորսը՝ էկզեկուտորը։

Երիտասարդին թողնելով տնային տնտեսուհու խնամքի տակ՝ Պուարոն և Հասթինգսը շտապում են դեպի գնացքը։ Սակայն Պուարոն գնացքում հասկանում է, որ նրա ուղևորությունը Արգենտինա նրան իրադարձություններից ավելի կհեռացնի։ Նրանք արագ վերադառնում են Պուարոյի բնակարան և հայտնաբերում երիտասարդին մահացած։ Նրան թունավորել էին ցիանիդով։ Այդ ժամանակ հայտնվում է մի հիվանդապահ, ով հայտնում է, որ երիտասարդը փախել էր հոգեբուժարանից։ Ինչպես հետագայում է պարզվում, հիվանդապահը կեղծ էր, իսկ հոգեբուժարանում Պուարոյին հավաստիացնում են, որ այդպիսի հիվանդ նրանք չեն ունեցել երբեք։

Պուարոն և Հասթինգսը գնում են այն մարդու մոտ, ով Անգլիայում ամենից շատ գիտի չինացիների մասին։ Նրանք ցանկանում են պարզել թե ով է կազմակերպության մտավոր ղեկավարը։

Պուարոն և Հասթինգսը հայտնվում են առեղծվածային իրադարձությունների շղթայի կենտրոնում։ Մեկ անգամ չէ, որ նրանք հանդիպում են մահվանը երես առ երես. Պուարոյին ցանկանում են վերացնել։

Նովելում հայտնվում է Աչիլ Պուարոն՝ Էրքյուլի երկվորյակ եղբայրը։ Հետագայում պարզվում է, որ դա Պուարոն, ով աշխատում էր գաղտնի։

Գործող անձինք

խմբագրել

Գլխավոր հերոսներ

խմբագրել
  • Էրքյուլ Պուարո (Hercule Poirot), բելգիացի դետեկտիվ, ով վտանգում է իր կյանքը, որպեսզի կանգնեցնի մեծ քառյակին
  • Կապիտան Հասթինգս (Captain Hastings), Պուարոյի ընկերը, ով եկել է Արգենտինայից
  • Տեսուչ Ջեպպ (Chief Inspector Japp), ոստիկան, ով պաշտոնապես ղեկավարում է գործը

«Մեծ Քառյակը»

խմբագրել
  • Լի Չանգ Իեն (Li Chang Yen), չինացի, ընկերության ուղեղը
  • Էյբ Ռաիլանդ (Abe Ryland), ամերիկացի, Մեծ քառյակի գումարը
  • Մադամ Օլիվիեր (Madame Olivier), ֆրանսուհի, կին-վամպ
  • Կլոդ Դարրել (Claude Durrell), անգլիացի, «մարդասպան»
  • Ֆլոսսի Մոնրո (Flossie Monro), երիտասարդ դերասանուհի
  • Իվան Սավարանով(Ivan Savaranoff), ռուս գրոսմայստեր
  • Ստիվեն Փեինթեր (Stephen Paynter), գիտնական
  • Պարոն Ուոլլի (Mr. Wally), ծեր տղամարդ
  • Մի քանի չինացի
  • Կոմսուհի Վերա Ռուսակովա (Countess Vera Rossakoff), Պուարոյի հին սերը
  • Տեսուչ Միդոուզ (Inspector Meadows), հետաքննությանը աջակցող
  • Աչիլ Պուարո(Achilles Poirot), Պուարոյի երկվորյակ եղբայր

Գրական քննադատություն

խմբագրել

Նովելը գրվել է Ագաթա Քրիստիի կյանքի դժվար ժամանակաշրջանում։ Վերջերս մահացել էր նրա մայրը, առաջին ամուսնությունն արդեն ամուսնալուծության եզրին էր։ Քննադատները, վեպը համարելով բավական սառը, դա կապում էին հեղինակի անձնական կյանքի իրադարձությունների հետ։

  • «The Times» (անգլ.՝ The Times Literary Supplement) թերթը 1927 թվականի փետրվարի 3-ին այս նովելին այսպիսի գնահատական է տվել. «...այս պատմությունը ոչ այնքան հանելուկների լուծում է, այլ Պուարոյի հանդիպումների թվարկումը այն հայտնի խմբավորման անդամների հետ, ովքեր ունեն անսահմանափակ իշխանություն և ձգտում են տիրել աշխարհը». Հասթինգսին բնութագրել են «հիմար, ինչպես միշտ»[2]։
  • Նյու Յորք Թայմս (անգլ.՝ The New York Times Book Review) թերթը 1927 թվականի հոկտեմբերի 2-ին հրապարակում է նովելի գրախոսությունը. « Համար Չորսը գրեթե մինչև վերջ հանելուկ է մնում։ Դա, իհարկե, դժվարացբում է դետեկտիվ հետաքննությունը և խանգարում է հարձակումներից պաշտպանվելուն, որն էլ պատմությանը տալիս է լարված ընթացք»[3]։
  • «The Scotsman» թերթը 1927 թվականի մարտի 17-ին գրել է, որ «Պուարոյի գործունեությունը չի կարելի լուրջ ընդունել։ Գիրքն ավելի շատ հիշեցնում է հայտնի դետեկտիվ վեպերի գերաճած ծաղրերգություն, քան այդ ժանրի լուրջ ստեղծագործություն։ Բայց նովելն, իհարկե, հաճույք կպատճառի այն ընթերցողներին, ովքեր զվարճություն են սպասում։ Եթե դա հեղինակի նպատակն էր, ապա նա հասել է դրան»[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. (unspecified title)ISBN 972-38-1320-3
  2. «…indeed the present story is not so much the clearing up of a mystery as a recital of Poirot’s encounters with one of those familiar groups of international crooks of almost unlimited power who seek to dominate the world.» Hastings was described as «dense as ever». The Times Literary Supplement, February 3, 1927 (էջ 78)
  3. «Number Four remains a mystery almost to the end. This, of course, makes it more difficult for the detective to guard against attack and to carry on his investigation, and it provides most of the thrills of the story». The New York Times Book Review, October 2, 1927 (էջ 30)
  4. «„The activities of Poirot himself cannot be taken seriously… The book, indeed, reads more like an exaggerated parody of popular detective fiction than a serious essay in the type. But it certainly provides plenty of fun for the reader who is prepared to be amused. It that was the intention of the authoress, she has succeeded to perfection“», The Scotsman March 17, 1927 (էջ 2)

Արտաքին հղումներ

խմբագրել