Մեծ շքերթ (անգլ.՝ The Big Parade), 1925 թվականին ռեժիսոր Քինգ Վիդորի նկարահանած ամերիկյան գեղարվեստական ֆիլմ՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմին:

Picto infobox cinema.png
Մեծ շքերթ
The Big Parade
The Big Parade poster.jpg
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1], համր կինո, ռազմական ֆիլմ[1] և ռոմանտիկ ֆիլմ[1]
Թվականնոյեմբերի 5, 1925[1]
Լեզուանգլերեն և չկա
ՌեժիսորՔինգ Վիդոր և Ջորջ Ու. Հիլլ
ՊրոդյուսերԻրվինգ Թալբերգ և Քինգ Վիդոր
Սցենարի հեղինակՋոզեֆ Ֆարնեմ
ԴերակատարներՋոն Գիլբերտ, Ռենե Ադոր, Հոբարտ Բոսուրթ, Քլեր ՄակԴաուել, Ջուլյաննն Ջոնսթոն, Քլեր Ադամս, Ջորջ Ք. Արթուր, Կառլ Դեյն, Tom O'Brien?, Rosita Marstini?[1], George Beranger?[1], Harry Crocker?, Kathleen Key?, Dan Mason? և Carl Voss?
ՕպերատորՋոն Առնոլդ
ԵրաժշտությունՈւիլյամ Էքսթ
Պատմվածքի վայրՖրանսիա
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն141 րոպե
The Big Parade Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը պատմում է երեք ամերիկացի զինվորների մասին, ովքեր կռվել են Եվրոպայում: Նրանք երեքն էլ տարբեր սոցիալական դասի ներկայացուցիչներ են՝ աշխատավոր, խանութպան և հարուստ ծնողների զավակ: Պատերազմը ջնջել է դասակարգային արգելքները և մտերմացրել երիտասարդներին: Նրանցից երկուսը մահանում են ռազմաճակատում, երրորդը կորցնում է ոտքը, բայց վերադառնում է տուն: Նա հիասթափված է և հուսահատ: Հետ վերադառնալով Եվրոպա՝ բացահայտում է ուժեղ տղամարդկային բարեկամություն և իրական սեր:

ԴերերԽմբագրել

  • Ջոն Գիլբերտ՝ Ջեյմս Էպերսոն
  • Ռենե Ադոր՝ Մելիզանդա
  • Հոբարտ Բոսուրթ՝ Պարոն Էպերսոն
  • Կլեր ՄքԴոուել՝ Տիկին Էպերսոն
  • Կլեր Ադամս՝ Ջասթին Ռիդ
  • Ռոբերտ Օբեր՝ Հարրի
  • Թոմ Օ՛Բրեն՝ Բալ
  • Կառլ Դեյն՝ Սլիմ
  • Ռոսիտա Մարստինի՝ Մելիզանդայի մայրը
  • Հարրի Քրոքեր՝ զինվոր
  • Ջուլյաննն Ջոնսթոն՝ Ջասթին Դևերո
  • Կաթլին Քեյ՝ Միս Էպերոսոն
  • Կառլ Վոս՝ սպա
  • Ջորջ Բերանժեր
  • Ֆրանկ Կուրիեր
  • Դան Մեզոն

ԱնդրադարձԽմբագրել

Քննադատները դրվատանքով են արտահայտվել ռեժիսորի և օպերատորի աշխատանքի համար, սակայն դժգոհ են մնացել որոշ դերասանների աշխատանքից[2]: Այնուամենայնիվ, ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել: Որոշ կինոթատրոններում ֆիլմի պաստառը մնացել է ամբողջ տարվա ընթացքում: Ըստ որոշ գնահատականների՝ սա կոմերցիոն ամենահաջողված համր ֆիլմն է[3]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Сергей Комаров Немое кино // История зарубежного кино. — Москва: Искусство, 1965. — Т. 1. — 416 с.
  3. May, Richard P. (Fall 2005), «Restoring The Big Parade», The Moving Image 5 (2): 140—146

Արտաքին հղումներԽմբագրել